4.3 մլն դրամ՝ Իջևանում ամանորյա համերգի համար․ կերգի Արամ MP3-ն

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Իջևանի համայնքապետարանը ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագիր է կնքել ՋԵՄԻՆԻ ՀԱԲ ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 340 հազար դրամ։ Factor.am-ը ուսումնասիրել է համայնքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագիրը։

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը միջոցառումը պետք է կազմակերպի Իջևան համայնքի Աշոտ Մելիքբեկյան փողոցի շատրվանների հրապարակում՝ առկա բեմահարթակի վրա։ Համայնքապետարանը մատակարարից պահանջել է, որ միջոցառումն անցկացվի հայտնի երգիչ- երգչուհիների մասնակցությամբ և տևի առնվազն 2,5 ժամ։

«Համերգային մասը կազմակերպելու համար անհրաժեշտ են 2 պրոֆեսիոնալ հաղորդավարներ (կին և տղամարդ), հանդիսավարի թեկնածությունը համապատասխանեցնել համայնքապետարանի համապատասխան բաժնի հետ, պետք է լինեն հայկական շոու բիզնեսի հայտնի 1-2 երգիչ-երգչուհիներ, որոնց բոլոր կատարումները պետք է լինեն կենդանի ձայնով, ելույթների ընդհանուր տևողությունը 1 ժամ։ Երգիչների ցանկում պետք է ներգրավված լինեն Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը կամ Իվետա Մուկուչյանը կամ Արամ MP3-ն կամ Արամեն»,- գրված է պայմանագրում։

Համայնքապետարանին անհրաժեշտ է նաև փորձառու DJ, ելույթի ընդհանուր տևողությունը՝ 3 ժամ։ Մատակարարը իր կողմից պետք է ապահովի լուսային և ձայնային տեխնիկա, լեդ էկրան։

Իջևանի համայնքապետարանը օրեր առաջ տեղեկացրել է, որ ամանորյա միջոցառումը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին։ Այդ մասին համայնքապետարանի էջում հրապարակված տեսագրությամբ հայտնել է երգիչ Արամ MP3-ն՝ նշելով, որ այդ օրը հանդես կգա համերգային ծրագրով։

Իսկ որ ընկերության հետ է համագործակցում Իջևանի համայնքապետարանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ ՋԵՄԻՆԻ ՀԱԲ ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա մարտի 3-ին, գործադիր ղեկավարը Ջեմմա Թադևոսյանն է։ Հետաքրքրական է, որ 5000 դրամ կանոնադրական կապիտալ ունենալով՝ ընկերությանը 4 մլն-ի հասնող պայմանագիր է կնքում։

Ըստ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի՝ սա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար տոնական միջոցառում կազմակերպելու առաջին փորձն է, այդուհանդերձ, ՋԵՄԻՆԻ ՀԱԲ ՍՊԸ-ի գործադիր ղեկավարը պետական գնումներին մասնակցում է նաև որպես Ջեմմա Թադևոսյան Արմենի Ա/Ձ։ Բացի մշակութային միջոցառումների կազմակերպումից, անհատ ձեռնարկատերը համայնքային մարմինների համար իրականացրել է մի շարք այլ աշխատանքներ՝ Երևանում ձեռք բերելով նստարաններ, Դիլիջանում կառուցելով կանգառներ և այլն։ 

Անի Թամրազյան