2026-ի բյուջեով 2 մլրդ դրամ՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքների համար

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 9.6 միլիարդ դրամից մնացել է 1.6 միլիարդ դրամ։ Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստում այս պնդումն արեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհերքեց ընդդիմադիր անդամի պնդումները՝ նշելով, որ կրճատված գումարի զգալի մասն ուղղվել է 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերմանը, որոնք քաղաքում կլինեն հաջորդ տարի։

2025 թվականի ամռանը Տիգրան Ավինյանի նախկին խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ ուղեվարձի թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավորություն չի լինելու գնել։ 2025 թվականի բյուջեով նախատեսվում էր, որ տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները պետք է լինեին 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, բայց նոյեմբերի 4-ի դրությամբ՝ փաստացի հավաքագրվել էր 12 միլիարդ 806 միլիոն 901 հազար դրամ։

Ավագանին այսօրվա 5-րդ նստաշրջանի վերջին նիստում հաստատեց 2026 թվականի բյուջեն։ Factor TV-ն տեղեկանում է, որ բյուջեով 2 միլիարդ դրամ նախատեսվել է Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար։

Գործադիրը երկու փուլով արդեն ավելի քան 5 միլիարդ դրամ է հատկացրել քաղաքապետարանին՝ 45 տրոլեյբուս գնելու և բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու նպատակով։ Հատկանշական է, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է 45 տրոլեյբուսների ձեռքբերման պայմանագրի ընդհանուր գումարի 70%-ի վճարումը։ Փաստաթղթում նշվում է, որ պայմանագրի մնացյալ 30%-ը վճարվել է 2025 թվականի բյուջետային տարում:

Արփի Հակոբյան