AP-ն հաղորդում է Վենեսուելայից ՌԴ դիվանագետների ընտանիքների տարհանման մասին․ Մոսկվան հերքում է

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սկսել է դիվանագետների ընտանիքների տարհանումը Վենեսուելայից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով եվրոպական հետախուզության պաշտոնյային, գրում է Meduza-ն։

Աղբյուրի խոսքով՝ կանանց և երեխաների տարհանումը սկսվել է ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին։

Դեկտեմբերի 22-ի երեկոյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հայտնվել է գրառում, որում պնդվում էր, որ AP-ի տեղեկատվությունը դեսպանատան տարհանման մասին կեղծ է։ Այն ներառում էր Վենեսուելայում Ռուսաստանի դեսպանատան գրառման հղում՝ Կարակասում գտնվող դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունում երկրում բնակվող ՌԴ քաղաքացիների երեխաների համար կազմակերպված Նոր տարվա երեկույթի մասին։

Իր հերթին, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Հիլը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելային՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նավթատար լցանավերի շրջափակման։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Ռուսաստանը Վենեսուելային կտրամադրի համապարփակ օգնություն և աջակցություն շրջափակմանը հակազդելու հարցում՝ արտահայտելով իր լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձեռնարկված գործողություններին»,- ասվում է Հիլի հայտարարության մեջ։

Աշնան սկզբին ԱՄՆ-ն իր ամենաժամանակակից ավիակիրը՝ USS Gerald Ford-ը, ականակիրների և կործանիչների հետ միասին տեղակայել է Կարիբյան ավազանում, և սեպտեմբերից ի վեր հարվածներ է հասցնում, ենթադրաբար, թմրանյութեր տեղափոխող նավերին։ Թրամփի վարչակազմը Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի օրինական նախագահ և երկրի կառավարությանը մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարար ջանքերի համար։ Դեկտեմբերի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է շրջափակել Վենեսուելան և այդ երկրից մեկնող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատար լցանավերը։

Սեպտեմբերի սկզբին CNN-ը հաղորդել էր, որ Թրամփը քննարկում է Վենեսուելայում թմրամիջոցների կարտելների դեմ հարվածներ հասցնելու հարցը։ Սակայն նոյեմբերի կեսերի դրությամբ՝ Թրամփը դեռևս չի որոշել՝ ցամաքային գործողություն իրականացնե՞լ Վենեսուելայում, թե՞ ոչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի