Արտասահմանյան հետախուզությունն ավելի շատ ադրբեջանցի վարձկանների է հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար. Մեջլիսի պատգամավոր

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Վերջին շրջանում ռուս-ուկրաինական պատերազմին որպես վարձկաններ մասնակցելու համար ավելի ու ավելի հաճախ են հավաքագրվում ադրբեջանցիներ։ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի  պատգամավոր Զահիդ Օրուջը։

«Վերջին տարիներին լրատվամիջոցները տարածում են մտահոգիչ հաղորդագրություններ ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերում մարտական ​​գործողություններին մասնակցած տասնյակ ադրբեջանցիների զոհվելու կամ անհետ կորելու մասին։ Մեր հայրենակիցների հետ մեկտեղ, ովքեր կամավոր կամ իրենց բնակության երկրի խնդրանքով միացել են պատերազմին, աճում է նաև որպես վարձկան գործողությունների համար Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրման դեպքերի թիվը»,- նշել է պատգամավորը։

Զահիդ Օրուջի խոսքով՝ հետախուզական կենտրոնների հետ հստակ կապված սոցիալական ցանցերի էջերը թիրախային գովազդի միջոցով հավաքագրման արշավներ են անցկացնում՝ «պայմանագրային ծառայության», «աշխատանքի» կամ «ուսուցման» անվան տակ. «Պաշտոնական վիճակագրության բացակայության պատճառով, ըստ ռազմական կազմակերպությունների, մեր հարյուրավոր հայրենակիցներ և քաղաքացիներ կռվում են խրամատներում»։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ նրանք, ովքեր Ղարաբաղի 44-օրյա պատերազմում մասնագիտական ​​մարտական ​​փորձ ունեցող մարդկանց ներգրավում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, «ռազմական և քաղաքական հարված են հասցնում ոչ միայն իրենց ընտանիքներին, այլև պետությանը»։

«Ամենամեծ կորուստը Ղարաբաղում մարտական ​​փորձ ձեռք բերած մասնագետների մասնակցությունն է մարտերին՝ ամսական վճարի դիմաց։ Ըստ երևույթին, արտասահմանյան հետախուզական կենտրոնների նպատակն է նաև վնասել հեղինակությունը՝ նվաճողական պատերազմում ներգրավելով հաղթական բանակի կերպար ձևավորած մարդկանց։ Արդյունքում, սա կորուստ է ոչ միայն մեր ժողովրդի, այլև մեր բանակի համար։ Լրատվամիջոցները հրապարակում են տեղեկություններ [ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած ադրբեջանցիների] մահվան մասին, և չկա որևէ տեղեկություն մեր շատ հայրենակիցների մասին, որոնք անհետ կորած կամ գերեվարված են։ Նրանք, ովքեր վերադառնում են երկիր վիրավորված, բայց իրենց մտքում կրում են պատերազմի դաժան հետևանքները, ծանր բարոյական և սոցիալական բեռ են ստեղծում ընտանիքների և հասարակության համար, և ապագայում վտանգ են ներկայացնում՝ միանալու արմատական ​​խմբավորումներին»,- հայտարարել է Օրուջը։

Ըստ նրա՝ արդարացիորեն ձերբակալելով նախկին Վագների վարձկաններին՝ պետական ​​անվտանգության մարմինները կոչ են արել բոլոր քաղաքացիներին և հայրենակիցներին, որ ահաբեկչական կազմակերպություններին կամ տարբեր երկրների կանոնավոր բանակներին մասնակցություն է հավասար պատասխանատվություն է ենթադրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի