Factor TV-ի տեղեկություններով` ապամոնտաժվում է գործարար Արման Հակոբջանյանի՝ Սևանում գտնվող լողավազանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
Բոլորը

Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդու՝ Արման Հակոբջանյանի՝ Սևանի ափին կառուցված առանձնատան լողավազանն այս պահին ապամոնտաժվում է:

Factor TV-ին հայտնի դարձավ, որ ապամոնտաժումն իրականացվում է «Սևան ազգային պարկի» ուժերով:

«Հետք»-ը գրել էր, որ 2020-ին Հակոբջանյանն առանձնատունը կառուցում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության: 2021-ին, սակայն, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն է ստացել և Սևանի ափին մեկ առանձնատան փոխարեն կառուցել է երկու առանձնատուն:

Ի դեպ, ըստ հրապարակման՝ լողավազաններից մեկը Սևանա լճում է` բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված, որի ջուրը վերցվում է հենց Սևանա լճից:

Նշենք, որ Արման Հակոբջանյանը շուրջ 4 տոկոս բաժնեմաս ունի «Կապավոր» ՍՊԸ-ում:

Factor TV-ն տեղեկացավ, որ այժմ ընկերության վրա սահմանափակում է կիրառված: Ի դեպ, Արման Հակոբջանյանը հերքել է, թե Սևանա լճում լողավազան է կառուցում:

Արփի Հակոբյան