Հարկեր, վճարներ, սուբվենցիաներ․ Երևանի 2026-ի բյուջեի եկամուտների կառուցվածքը

Լուրեր

23.12.2025 | 13:08
Տեղեկություն կա՝ TRIPP-ի երրորդ կողմը ՌԴ-ն է լինելու․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
23.12.2025 | 12:59
Կատակ կանես ընկերների՛դ հետ, շրջապատումդ, լսեցի՞ր․ ավագանու ՔՊ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 12:48
Ես ինձ մեղավոր չեմ համարում. մանրամասներ Բաքվի դատարանում Դավիթ Բաբայանի ու Լևոն Մնացականյանի եզրափակիչ ելույթներից
23.12.2025 | 12:39
Սիրիան և քրդերի գլխավորած SDF-ը համաձայնության են եկել ապաէսկալացիայի շուրջ
23.12.2025 | 12:30
«Նոան» կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևել Հայաստանին
23.12.2025 | 12:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա. հարված է հասցվել նավթաքիմիական գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 12:10
Նաիր Թիկնիզյանը պատմել է, թե ինչու է լաց եղել «Լիլի» դեմ խաղից հետո
23.12.2025 | 12:04
Թուրքական ավիաուղիները Ստամբուլից Երևան չվերթներ կիրականացնի // Ռուսաստանն ավիահարված է հասցրել Կիևին․ ԼՈՒՐԵՐ
23.12.2025 | 11:51
Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավոր Ֆիշերի համար՝ Ադրբեջանից կաշառք ստանալու գործով
23.12.2025 | 11:49
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում
23.12.2025 | 11:42
Շատ եք լոճվում, զգուշացնում եմ «ապերավատ» լինողներին․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 11:33
Պատասխանը փողոցով էլ կտամ, սուս մնացեք․ Հայկ Սահակյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 11:27
Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Գրենլանդիայի կարիքն ունի իր անվտանգության համար․ նշանակված դեսպանը «կգլխավորի գործողությունները»
23.12.2025 | 11:24
Factor TV-ի տեղեկություններով` ապամոնտաժվում է գործարար Արման Հակոբջանյանի՝ Սևանում գտնվող լողավազանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23.12.2025 | 11:15
Արման Ծառուկյանը կգոտեմարտի Լենս Փալմերի հետ
Բոլորը

Երևանի ավագանին այսօր հերթական նիստ կգումարի։ Factor.am-ը տեղեկանում է, որ ավագանու 5-րդ  նստաշրջանի վերջին նիստում ընդգրկված է 31 հարց, որից զեկուցվող է 4-ը։ Զեկուցվող հարցերից է 2026 թվականի բյուջեի նախագիծը։

Ըստ այդմ, մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 151 մլրդ 455 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 156 մլրդ 777 մլն 815 հազար դրամ։ Բյուջեն նախատեսված է 5 մլրդ 322 մլն 810 հազար դրամ պակասուրդով։

Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագծով հարկերի և տուրքերի գծով նախատեսվում է 54,957,477.8 հազար դրամ եկամուտ, ինչը 2025 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է 5,805,184.5 հազար դրամով կամ 11.81 տոկոսով։

Հարկային եկամուտները ծրագրվել են 41,014,907.4 հազար դրամի չափով՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,442,703.1 հազար դրամով կամ 22.17 տոկոսով։ Հիմնական աճը պայմանավորված է անշարժ գույքի գծով հարկային մուտքերի ավելացմամբ։

Մասնավորապես, անշարժ գույքից գույքային հարկերի գծով 2026 թվականին նախատեսվում է հավաքագրել 26,753,007.4 հազար դրամ, ինչը 2025 թվականի հաստատված ցուցանիշից ավելի է 7,161,530.9 հազար դրամով, իսկ 2024 թվականի փաստացի ցուցանիշից՝ 12,952,414.8 հազար դրամով։

Փոխադրամիջոցի գույքահարկի գծով նախատեսվում է հավաքագրել 14,261,900.0 հազար դրամ, ինչը 2025 թվականի բյուջեով նախատեսված 13,980,727.8 հազար դրամի համեմատ ավելի է 281,172.2 հազար դրամով, իսկ 2024 թվականի փաստացի հավաքագրված գումարից՝ 1,495,261.9 հազար դրամով։

Տեղական տուրքերի գծով 2026 թվականին ծրագրվել է 13,332,570.4 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է 1,657,518.6 հազար դրամով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվությունների համար վճարվող տուրքերի կրճատմամբ։ Արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունների գծով կանխատեսվել է 1,196,500.0 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է 4,000.0 հազար դրամով։

Պետական տուրքերի գծով համայնքի բյուջե նախատեսվում է 610,000.0 հազար դրամի մուտք, ինչը 2025 թվականի հաստատված ցուցանիշից ավելի է 20,000.0 հազար դրամով։ Այդ գումարից 110,000.0 հազար դրամը վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը, իսկ 500,000.0 հազար դրամը՝ նոտարական ծառայություններին։

Պաշտոնական դրամաշնորհների գծով 2026 թվականի համար նախատեսվում է 9,593,600.1 հազար դրամ, ինչը 2025 թվականի համեմատ պակաս է 1,516,920.7 հազար դրամով կամ 13.65 տոկոսով։ Մասնավորապես, ֆինանսական համահարթեցման դոտացիան կկազմի 8,257,116.4 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 1,292,898.4 հազար դրամով։ Ընթացիկ ծախսերի սուբվենցիաները ծրագրվել են 1,192,327.3 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից ավելի է 359,534.8 հազար դրամով, իսկ կապիտալ ծախսերի սուբվենցիաները՝ 144,156.4 հազար դրամ, ինչը նվազել է 156,903.9 հազար դրամով կամ 52.12 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի առաջին փուլի ավարտով։

Այլ եկամուտների գծով 2026 թվականին նախատեսվում է 86,903,927.5 հազար դրամ, ինչը 2025 թվականի համեմատ պակաս է 12,232,812.6 հազար դրամով կամ 12.34 տոկոսով։ Շահաբաժինների գծով կանխատեսվել է 249,676.1 հազար դրամ, համայնքի սեփական հողերի վարձավճարներից՝ 1,806,857.3 հազար դրամ, իսկ այլ անշարժ գույքի վարձակալությունից՝ 333,212.0 հազար դրամ։

Պետական բյուջեից՝ Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար, նախատեսվում է ստանալ 46,973,617.3 հազար դրամ` կրթության, պետական կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման, կամավոր ատեստավորման, Երևանի մետրոպոլիտենի կառավարման, վերակառուցման, ենթակառուցվածքների նորոգման, ինչպես նաև՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների կառուցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների գործունեության կազմակերպման, Երևանի քաղաքային լուսավորության և Երևանի էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման, Երևանի քաղաքային զարգացման, բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մազադպրոցի նոր մարզաբազայի կառուցման և մի շարք այլ ծրագրերի իրականացման նպատակով: Գումարը 2025 թվականի համեմատ պակաս է 11,081,356.2 հազար դրամով կամ 19.09 տոկոսով։

Տեղական վճարների գծով ծրագրվել է 34,739,401.0 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 19,766,842.4 հազար դրամով կամ 132.02 տոկոսով։ Այդ գումարի մեջ աղբահանության վճարը կազմում է 5,250,000.0 հազար դրամ, ինչը պայմանավորված է վճարի հաշվարկման նոր մեթոդով։ Այլ տեղական վճարների գծով նախատեսվել է 26,306,400.0 հազար դրամ, որից 18,320,000.0 հազար դրամը վերաբերում է հասարակական տրանսպորտի միասնական ծառայություններից օգտվելու վճարին։

Բյուջեի նախագծով ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման համար նախատեսվում է 200,000.0 հազար դրամ, ինչը 2025 թվականին ծրագրված ցուցանիշից պակաս է 100,000.0 հազար դրամով։

Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից ստացվող եկամուտները 2026 թվականին նախատեսվում են 1,495,700.0 հազար դրամ՝ նախորդ տարվա 1,134,600.0 հազար դրամի դիմաց։

Համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից նախատեսվում է ստանալ 40,000.0 հազար դրամ։

Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից կատարված նվիրաբերություններից, ինչպես նաև համայնքին և վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկներին փոխանցված գույքի իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով համայնքի բյուջե նախատեսվում է 3,550.0 հազար դրամ մուտք։

Համայնքի գույքին պատճառված վնասների փոխհատուցման գծով 2026 թվականին կանխատեսվում է 15,000.0 հազար դրամի եկամուտ։

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների գծով ծրագրվել է 905,151.0 հազար դրամ, ինչը գերազանցում է 2025 թվականի բյուջեով նախատեսված 826,120.0 հազար դրամը։

Միաժամանակ բյուջեի նախագծով նախատեսվում է 9,088,103.9 հազար դրամի չափով վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով։

Factor TV-ն ծախսերի կանխատեսմանն ու պակասուրդին կանդրադառնա հաջորդիվ։

 

Արփի Հակոբյան