Դեյան Ստանկովիչը դարձավ Նաիր Թիկնիզյանի մարզիչը
Սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը նշանակվել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
47-ամյա մարզիչը փոխարինել է Վլադան Միլոևիչին, որը 2023 թվականի դեկտեմբերից էր զբաղեցնում պաշտոնը և հեռացվել էր օրեր առաջ։
Դեյան Ստանկովիչը «Ցրվենա Զվեզդան» գլխավորել է նաև 2019-2022 թվականներին։ Այս տարվա նոյեմբերին նա հեռացել էր Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Մարզչական կարիերայի ընթացքում անվանի ֆուտբոլիստը գլխավորել է նաև իտալական «Սամպդորիան» ու հունգարական «Ֆերենցվարոշը»։
Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: