«Գրին քարտ»-ով ԱՄՆ չեք կարող գնալ․ Թրամփը կասեցրել է ծրագիրը, այլընտրանքը 1 մլն դոլար արժե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

«Գրին քարտ» ստանալ երազողները ստիպված են սպասել․ ԱՄՆ-ն կասեցրել է շուրջ 30 տարի գործող ներգաղթի վիճակախաղի ծրագիրը։ Այս որոշումը հաջորդել է Բրաունի համալսարանում հնչած կրակոցներին․ ԱՄՆ իրավապահները պարզել են, որ կասկածյալը երկրում հաստատվել է հենց այդ ծրագրով։  

Ինչ հնարավորություններ է տալիս ծրագիրը

-Ապրել ԱՄՆ-ում որպես մշտական բնակիչ՝ առանց վիզայի կամ այլ կարճաժամկետ թույլտվությունների անհրաժեշտության։

-Աշխատել ազատորեն՝ առանց գործատուի կողմից հատուկ թույլտվություն ստանալու։

-Ներգաղթել ընտանիքի անդամների հետ՝ ընտանիքի անդամների համար ընտանեկան վիզաների միջոցով։

-ԱՄՆ-ում բավարար ժամանակ բնակվելով և որոշակի պայմանների համապատասխանելով՝ դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար։

-Հաշվառվել ԱՄՆ-ում պետական կամ մասնավոր ծառայությունների համար՝ ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը և այլն։

Երբվանից է գործում ծրագիրը

1990-ականներին մեկնարկած ծրագիրը տարեկան 50,000 վիզա էր տրամադրում այն երկրների քաղաքացիներին, որտեղից ԱՄՆ ներգաղթի տեմպերը համեմատաբար ցածր են։ Թեկնածուները պատահականորեն ընտրվում էին վիճակախաղի միջոցով: Ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ էին դիմում՝ ամերիկյան երազանքին հասնելու համար։ 

ԱՄՆ Պետքարտուղարության կայքից տեղեկանում ենք, որ 2025 թվականի վիզայի վիճակախաղին դիմել է գրեթե 20 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 131,000-ն ընտրվել է։ Հաղթելուց հետո սովորաբար նրանք անցնում են ստուգում՝ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։ 

Քանի մարդ է դիմել ՀՀ-ից և տարածաշրջանից

ՀՀ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են  «Գրին քարտ»-ի խաղարկությանը։ DV-2025 ծրագրի շրջանակում Հայաստանից դիմել է 2,971 անձ։ Տարածաշրջանում ամենաբարձր թիվը գրանցվել է Իրանից՝ 5,267 հաստատված դիմորդ։ Թուրքիայից դիմել է 4,194 անձ, Ադրբեջանից՝ 1,730, իսկ Վրաստանից՝ 1,342։  Ընդունվել է Ռուսաստանից դիմած 5,519 անձի դիմում, Ուկրաինայից՝ 4,002։

Աֆղանստանից «Գրին քարտ»-ի վիճակահանությանը դիմել է 4,009 անձ։ Սակայն մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր միգրացիոն հարցումների քննումը։ Պատճառը Սպիտակ տան մոտ հնչած կրակոցներն էին, որոնց հետևանքով վիրավորվել էր Ազգային գվարդիայի երկու զինվոր: Իրավապահները կալանավորել էին Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու։

ԱՄՆ կառավարությունը «Գրին քարտ» ծրագրի ընթացքը կասեցրել է՝ մինչև լրացուցիչ որոշումների կամ օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ որոշումը ժամանակավոր կասեցում է, և ծրագիրը դեռ ամբողջությամբ չի չեղարկվել։

Ուշագրավ է, որ զուգահեռաբար Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես գործարկեց իր «Ոսկե քարտ» վիզան, որը ներգաղթի նոր ուղի է և թույլ կտա օտարերկրացիներին վճարել 1 միլիոն դոլար՝ իրենց վիզայի դիմումը արագացնելու համար, կամ ընկերություններին վճարել 2 միլիոն դոլար՝ ԱՄՆ բերելու համար այն օտարերկրյա աշխատակցին, ում ցանկանում են հովանավորել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան