273 մլն դրամի «հրատապ» գնում՝ աշխատանքների փաստացի մեկնարկից ամիսներ անց

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 18-ին «հրատապ» կարգով մեկ անձից 273 մլն դրամի գնում է իրականացրել մի ճանապարհաշինարարական աշխատանքի համար, որն իրականում մեկնարկել է առնվազն 3 ամիս առաջ։ Պայմանագիրը կնքվել է «Արհովշին» ՍՊ ընկերության հետ։

Դեռ սեպտեմբերի 18-ին քաղաքապետարանը հայտարարել էր, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված։ Նշված հատվածում սողանքի հետևանքով ճանապարհը փլվել էր։ Ըստ մամուլի հրապարակումների, այդ խնդիրը տվյալ տարածքում առկա է շուրջ 30 տարի։

«Արհովշին» ՍՊ ընկերության սեփականատեր և տնօրեն Միքայել Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են սեպտեմբերին։ Թե ինչու է պայմանագիրը կնքվել միայն դեկտեմբերի 18-ին՝ աշխատանքների մեկնարկից ամիսներ անց, Գրիգորյանը նշեց, թե տեղյակ չէ․ «Գնումներով ուրիշ մարդիկ են զբաղվում, ես չեմ տիրապետում»։

Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է կառուցի դրենաժային համակարգ, հենապատ և վերանորոգի վնասված ճանապարհահատվածը։ Ստացվում է, որ աշխատանքները սկսվել են, իսկ դրանց իրավական ձևակերպումը պաշտոնյաները «մոռացել» էին։

Ընդ որում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մեկ անձից գնումներ թույլատրվում է իրականացնել բացառիկ դեպքերում՝ երբ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ մատակարարից, երբ առաջացել է արտակարգ կամ չնախատեսված իրավիճակ, երբ անհրաժեշտ է նույն մատակարարից ձեռք բերել լրացուցիչ աշխատանքներ, երբ գնման գինը չի գերազանցում 1 մլն դրամը կամ երբ գնումն իրականացվում է Հայաստանի տարածքից դուրս։

Օրենքով նախատեսված այս հիմքերից որևէ մեկը, ըստ էության, կիրառելի չէ Երևանի քաղաքապետարանի և «Արհովշին» ՍՊ ընկերության միջև կնքված 273 մլն դրամ արժողությամբ պայմանագրի դեպքում։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ խնդիրը տվյալ հատվածում տասնամյակների պատմություն ունի, «հրատապ» գնման ընթացակարգի կիրառումը լուրջ հարցեր է առաջացնում։

Ընդ որում՝ Նուբարաշենում ճանապարհի վերանորոգումը Երևանի քաղաքապետարանի և «Արհովշին»-ի միակ «հրատապ» գործարքը չէ․ այս տարվա հունիսի 30-ին նրանք կրկին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագիր են կնքել 54․9 մլն դրամ ծավալով։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է իրականացներ Երևանի Գ․ Հովսեփյան փողոցը Սարալանջին կապող ճանապարհն արտաքին լուսավորության ցանցով կահավորելու աշխատանքներ։ Դրանց վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 25-ն է։

Ուշագրավ է, որ ըստ պետական ռեգիստրի, 2021 թվականից ի վեր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բազմաթիվ արգելանքներ է կիրառել «Արհովշին»-ի նկատմամբ՝ միլիոնավոր գումարներ բռնագանձելու գործերով վարույթների շրջանակում։ Դրանց հիմնական մասն ընկերությունը վճարել է, իսկ 2025-ի ընթացքում չվճարված պայմանագրերի ծավալը մոտ 37 մլն դրամ է։ Դատալեքսի համաձայն՝ դրանք հիմնականում մատակարարված ապրանքների և ծառայությունների դիմաց պարտքեր են, կամ շինաշխատանքների ենթակապալառու ընկերությունների հանդեպ պարտավորություններ։

 

Գայանե Խաչատրյան