Արման Ծառուկյանը Հայաստանում է և մեկնել է Ջերմուկ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարին մասնակցելուց հետո ժամանել է Հայաստան։
Հայ մարտիկն այցելել է Ջերմուկ տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակել սոցցանցերում։
29-ամյա Ծառուկյանը պատրաստվում է դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարին, որի գլխավոր մենամարտում գրեփլինգի կանոններով մրցելու է UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

