Ռուսաստանը զենք է մշակում՝ Իլոն Մասկի Starlink-ին հարվածելու համար. AP

Լուրեր

28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
Բոլորը

ՆԱՏՕ-ի երկու երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը նոր հակաարբանյակային զենք է մշակում՝ Իլոն Մասկի Starlink արբանյակային համակարգին հարվածելու համար, հաղորդում է Associated Press-ը, գրում է The Insider-ը։

Գործակալության կողմից ուսումնասիրված հետախուզական տվյալների համաձայն՝ այս «տարածքային» զենքն ուղեծրում կստեղծի հարյուր հազարավոր մետաղական գնդիկներից բաղկացած ամպեր, որոնք կարող են միաժամանակ շարքից հանել մի քանի արբանյակ: Նման համակարգը կարող է նաև զգալի վնաս հասցնել այլ ուղեծրային օբյեկտներին:

Վերլուծաբանները կասկածում են, որ նման զենքը կարող է օգտագործվել առանց տիեզերքում անվերահսկելի քաոս ստեղծելու, որը կազդի տարբեր ընկերությունների ու երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և նրա դաշնակից Չինաստանի հազարավոր արբանյակների վրա:

Secure World Foundation-ի տիեզերական անվտանգության մասնագետ Վիկտորիա Սամսոնը AP-ին ասել է, որ չի կարծում, թե նման զարգացումը իրատեսական է: Մինչդեռ, Կանադայի տիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քրիստոֆեր Հորները կարծում է, որ դա լիովին հնարավոր է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ նախկինում հնչած մեղադրանքները, որ այն աշխատում է միջուկային տիեզերական զենքի վրա:

Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Starlink-ը համարում է լուրջ սպառնալիք։ Այս համակարգի ցածր ուղեծրում գտնվող հազարավոր արբանյակներ կարևոր դեր են խաղացել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու գործում. ուկրաինական բանակը Starlink-ի բարձր արագությամբ ինտերնետն օգտագործում է մարտադաշտում կապի և զենքի ուղղորդման համար։

Հետախուզության տվյալներով՝ գնդիկներն այնքան փոքր կլինեն՝ ընդամենը մի քանի միլիմետր տրամագծով, որ չեն նկատվի գետնի և տիեզերքի հետևման համակարգերի կողմից։ Սա դժվարացնում է դիվերսիայի մեղքը Մոսկվայի վրա բարդելը։ Նման հարձակումից հետո գնդիկներն ու բեկորները, ի վերջո, կսկսեն վերադառնալ դեպի Երկիր՝ հնարավոր վնաս հասցնելով իրենց ճանապարհին գտնվող այլ ուղեծրային համակարգերի, այդ թվում՝ Միջազգային տիեզերակայանին և Չինաստանի Տյանգուն կայանին, որոնք գտնվում են ցածր ուղեծրերում։

Մասնագետները կարծում են, որ նման զենքերի կողմից առաջացող տիեզերական քաոսը թույլ կտա Մոսկվային սպառնալ իր հակառակորդներին՝ առանց դրանք իրականում օգտագործելու: Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Քլեյթոն Սվոուփը ներկայացվող զարգացումներն անվանել է «վախի զենք», որը նախատեսված է զսպման համար: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի՝ սեփական տիեզերական համակարգերի վրա բացասական ազդեցության շուրջ մտավախությունը կարող է խանգարել Մոսկվային նման զենքեր տեղակայելուց կամ օգտագործելուց։

Ապրիլին պարզվել էր, որ ռուսական գաղտնի «Космос 2553» արբանյակը, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կապված է միջուկային հակաարբանյակային զենքի ծրագրի հետ, հավանաբար, շարքից դուրս է եկել: LeoLabs-ի և Slingshot Aerospace-ի կողմից Reuters-ին տրամադրված տվյալների համաձայն՝ տիեզերանավը 2024 թվականի ընթացքում անվերահսկելի պտույտի նշաններ է ցուցաբերել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի