«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին

Լուրեր

21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ աշխատանքային այցով պայմանավորված, այս կիրակի պատարագի չի մասնակցում։ Կառավարությունը հայտնել է, որ վարչապետը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Դեկտեմբերի 22-ին էլ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու արշավի շրջանակում Փաշինյանը գրեթե ամեն կիրակի մասնակցում է պատարագի։ Նրան ուղեկցում են ՔՊ կուսակցության անդամներ։ Factor.am-ն այսօր փորձել է պարզել՝ արդյո՞ք Փաշինյանի հետ ամենուր պատարագի մասնակցող ՔՊ-ականներն այսօր որևէ եկեղեցի այցելել են։

Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը, որ Փաշինյանի հետ պատարագի է գնացել Հովհաննավանք, Գյումրիի Յոթ Վերք, Թալինի ու այլ եկեղեցիներ, այսօր Factor.am-ին փոխանցեց՝ պատարագի չի մասնակցել։

«Ես այս կիրակի չեմ մասնակցել, որովհետև դասընթացի եմ»,- ասաց նա։

Ավագանու ՔՊ-ական անդամից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չմասնակցելը պայմանավորված է նաև Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ։
«Նաև դրանով է պայմանավորված, բայց նաև դասընթացի եմ հիմա։ Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով։ Ո՛չ, թե կոչով, այլ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ էս ինչ օրը, էս ինչ տեղը գնալու է պատարագի, ես ևս գնում եմ։ Այսօր չկա Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը, ես էլ գտնվում եմ դասընթացի»,- ասաց Վարդանյանը։

Պատարագի ակտիվ մասնակիցներից առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես այս կիրակի չի մասնակցել պատարագի։ Նրա մամուլի խոսնակը Factor.am-ին փոխանցեց, որ և՛ նախորդ կիրակի, և՛ այս կիրակի նախարարը չի մասնակցել պատարագի։

ՔՊ վարչության անդամ Ալխաս Ղազարյանը Factor.am-ին ասաց՝ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել պատարագի մասնակցել։ Նա նշեց, որ եթե խնդիրներ չունենար, պետք է Թալինի եկեղեցի գնար։

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն էլ Factor.am-ին վստահեցրեց, որ այս կիրակի պատարագի մասնակցել է Գյումրիի Անի թաղամասի եկեղեցում։

Պատարագների մեկ այլ մշտական մասնակից՝ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ու ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեր զանգերն անպատասխան թողեցին։

Նարեկ Կիրակոսյան