Կառավարության որևէ անդամի առաջ կուսակցականության խնդիր դրված չի եղել․ Ավինյանի նախկին օգնական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Երբ ես ընդունել եմ Կառավարությունում աշխատանքի անցնելու առաջարկն, այդ հարցն արդեն եղել է իմ քննարկումների օրակարգում։ Փոխվարչապետի հետ ևս քննարկել եմ այդ հարցը, որ ես կուսակցության հիմնադրման գործընթացում եմ, քննարկումների մեջ եմ այլ հիմնադիրների հետ։ Ես իմ աշխատանքը սիրում էի և չկային այլ նախադրյալներ, որ ես թողնեի այն, քան ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի տապալումն էր, այսինքն կշարունակեի աշխատել։ Նամանավանդ, որ կառավարությունում որևէ կուսակցական անդամի առաջ կուսակցականության խնդիր չի դրվել աշխատանքի ընթացքում»,- Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը լքելու պատճառներին, ասաց Միքայել Նահապետյանը, ով հանդիսանում է «Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։

«Քո» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արփի Թադևոսյանն էլ խոսեց նրանից, թե ինչով է տարբերվելու նորաստեղծ կուսակցությունը․

«Մեր կուսակցությունը պատրաստվում է լրիվ թափանցիկ և ժողովրդավարական մեթոդներով շարժվել, բոլոր նիստերը հեռարձակվելու են, նոր գործիքներ ու մեթոդներ ենք կիրառելու, որպեսզի ներգրավվածությունն ավելի մեծ ծավալներ ընդգրկի»։

Նորաստեղծ կուսակցության անդամներն անկեղծացան՝ շատ փող չունեն, նրանք 12 օրը համարում են բավական ժամանակահատված ընտրողների հետ շփվելու համար․ «Երկար քարոզարշավն ավելի մեծ ֆինանսներ է պահանջում։ Այն արագությունը, որը մենք զարգացնելու ենք մեր գործողությունների համար, մեծ տարբերություն չկա՝ 12 օրում ենք անելու, թե 25։ Կա նաև ամերկյան մոդելը․ մեկ տարվա քարոզարշավ, որի վրա ծախսվում են մեկ միլիարդ դոլար։ Մենք չունենք այդքան միջոցներ, և որքան կարճ տևի քարոզարշավը, մեզ համար այդքան ավելի նպատակահարմար»,- ասաց Միքայել Նահապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան