Կրեմլը՝ Թուրքիայի կողմից ռուսական C-400-ները վերադարձնելու մասին 

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մոսկվան չի կարծում, որ Ռուսաստանից Թուրքիայի գնած C-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Անկարայի հետ հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Խնդրելով մեկնաբանել արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ Թուրքիան, իբր,  Վաշինգտոնի պահանջով ցանկանում է վերադարձնել Ռուսաստանից գնած C-400-ները, լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք սա հարված է Մոսկվայի և Անկարայի հարաբերություններին, և արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են այս հարցը Աշխաբադում վերջերս կայացած հանդիպման ժամանակ։

«Ոչ, չենք համարում: Եվ այս թեման օրակարգում չի եղել»,- պատասխանել է Պեսկովը:

Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան փնտրում է գրեթե տասը տարի առաջ ձեռք բերված ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգը վերադարձնելու ուղիներ, ինչը կարող է վերացնել Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերություններում լուրջ լարվածությունը, և որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400-ի հարցը բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցյալ շաբաթ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ՝ երկու երկրների պաշտոնյաների միջև նախկինում տեղի ունեցած քննարկումներից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի