Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանը շահագրգռված է ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա»,- Factor TV-ի հարցազրույցում պնդում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը աջակցություն է խնդրել Եվրամիությունից՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ Խաչատրյանը համակարծիք է եվրոպացի պաշտոնյայի հետ՝ նշելով, որ Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային գործիքակազմը բազմաշերտ է և գալիս է կոնկրետ ուղղությունից։

Իրավապաշտպանը նշում է, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական կամ ապատեղեկատվական արշավների մասին է, այլև տնտեսական և էներգետիկ ճնշումների։ Ըստ նրա՝ այդ գործողությունները հիմնականում ուղղորդվում են Ռուսաստանից։
«Այդ ճնշումները յուրաքանչյուր անգամ՝ Վերին Լարսի փակելը կամ բացելը, կամայական ձևով տարբեր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ սա էլ հիբրիդային սպառնալիքների ձևերից մեկն է։ Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ կիրառվում է և կիրառվելու է այն»,- նշել է Խաչատրյանը։

Խաչատրյանը զուգահեռներ է անցկացրել Մոլդովայի և Հայաստանի միջև՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ակտիվորեն փորձում է պահել հետխորհրդային երկրները իր ազդեցության գոտում։ Նա կանխատեսում է, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից ճնշումներն ու միջամտությունները կակտիվանան։

«Մենք տեսնում ենք, որ բավականին ակտիվ Ռուսաստանը փորձում էր պահել Մոլդովան իր ազդեցության գոտում․․․ Եվ սրա համար չի խորշում որևէ գործիքակազմից։ Ամեն ինչ անում է, որպեսզի հանրային ընկալումներ ձևավորի՝ պրոռուսական, հանրային ճնշում ձևավորի իշխանությունների նկատմամբ»,- ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների պնդումներին, թե ԵՄ աջակցությունը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Խաչատրյանը դա որակել է որպես «անչափ ռուսական խոսույթ»։ Նա նկատել է, որ նույն ուժերը երբեք չեն քննադատում Ռուսաստանի բացահայտ միջամտությունները։

«Սա շատ պրոռուսական, շատ ռուսական խոսույթ է։ Նման նարատիվներ հնչում են հիմնականում Ռուսաստանից, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին»,- ընդգծել է բանախոսը։

Նա նաև հիշեցրել է, որ որոշ ընդդիմադիրներ, ովքեր պայքարում են Եվրամիության դեմ, ժամանակին գումար են ստացել հենց Եվրոպայից։ Էդգար

Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում շատ խնդիրների պատճառը ժամանակին լյուստրացիա չիրականացնելն է և ԿԳԲ-ի արխիվները չբացելը։ Ըստ նրա՝ դա թույլ է տվել, որ նախկին գործակալները կամ ռուսական շահերը սպասարկող անձինք զբաղեցնեն բարձր պաշտոններ։
«1998 թվականից հետո տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մենք անընդհատ խոսում ենք, որ արխիվները չբացվեցին․․․ և բացահայտվեցին էդ բոլոր գործակալները, որոնք կապ են ունեցել ռուսական ԿԳԲ-ի հետ կամ տնտեսական գործունեությամբ են զբաղվել, և նրանց ուղղակի պետք է թույլ չտրվեր պետությունում որոշում կայացնող պաշտոններ զբաղեցնել»,- նշել է իրավապաշտպանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախկին պաշտոնյաներից շատերը, այդ թվում՝ պաշտպանության նախարարներ, ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի էին հիշեցնում, քան ՀՀ պաշտոնյա, իսկ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարում էր, որ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության մաս։ Խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ սկսված դատական գործընթացների մասին, Էդգար Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ հարցը հանգուցալուծում կստանա հավանական խաղաղության պայմանագրի շրջանակներում, թեև չի բացառել, որ Բաքվի մոտեցումը տարբեր գերիների նկատմամբ կարող է տարբեր լինել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան