Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի մաեստրո Հովհաննես Չեքիջյանը․ հայտնում են Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։

Վերջին անգամ այս ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։

Ստեղծագործության պատմությունը սկսվում է 1837 թվականին, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ադրիեն դը Գասպարենը հանձնարարում է երիտասարդ կոմպոզիտոր Բեռլիոզին գրել հոգևոր ստեղծագործություն՝ նվիրված Հուլիսյան հեղափոխության զոհերի հիշատակին։ Բեռլիոզը ոգևորվում է՝ իր մտքում վաղուց կրելով հսկայական պատարագի գաղափարը, որը նախատեսված էր ավելի քան չորս հարյուր կատարողի համար։

Չնայած պաշտոնական խոչընդոտներին ու միջոցառման չեղարկմանը՝ ստեղծագործությունը առաջին անգամ հնչում է 1837 թվականի դեկտեմբերի 5-ին Փարիզի Les Invalides դահլիճում նահատակված զինվորների հուղարկավորման արարողության ընթացքում։ Ռեքվիեմի պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով փառաբանության թե՛ հանրության, թե՛ քննադատների կողմից։ Հետագայում Բեռլիոզը այս գործը կոչեց իր կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը՝ ասելով.

«Եթե ստիպված լինեի տեսնել իմ բոլոր ստեղծագործությունների վախճանը, միայն մեկի համար փրկություն կխնդրեի՝ Grande Messe des Morts-ի համար»։