2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառը։ Կենտրոնական հրապարակում այս տարի դրվում է ոչ թե անցյալ տարի ձեռք բերված տոնածառը, այլ այն տոնածառը, որը 2015 թվականին ուժեղ քամուց շուռ էր եկել, ինչի հետևանքով վնասվել էր դրա հիմնական կոնստրուկցիան։

Գյումրիի ավագանին այս որոշումն ընդունել է ավագանու արտահերթ նիստում՝ 18 կողմ, 8 դեմ ձայներով։

Factor.am-ը նախագծի ուսումնասիրությունից տեղեկանում է, որ տոնածառի նորոգման և զարդարանքի համար 24 միլիոն դրամ է հատկացվել։ 2 միլիոն դրամը ծախսվելու է տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 միլիոն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռքբերման, ձևավորման և տեղադրման  համար, 4 միլիոն դրամը՝ համայնքին պատկանող հին դեկորների ու լույսերի վերանորոգման և տեղադրման համար: Գումարը հատկացվում է համայնքի բյուջեից։

Նախագծին դեմ է քվեարկել ավագանու ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Կառավարությունը 68 միլիոն դրամ էր հատկացրել նոր տոնածառի գնման համար։

ՔՊ-ից Սարիկ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում հին տոնածառը տեղադրելու որոշումը «անտրամաբանական» որակեց, ասաց՝ այդ պատճառով էլ դեմ են քվեարկել։

Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի կառավարության ջանքերով ձեռքբերված տոնածառը տեղադրվելու է այլ թաղամասում։

Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ընդունարանից խոստացան, բայց այդպես էլ չզանգահարեցին։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որ Գյումրիի արտահերթ ընտրություններին Եվրաքվեի («Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցություններ) քաղաքապետի թեկնածուն էր, մեզ հետ զրույցում հեգնում է՝ ժողովրդի ընտրած իշխանությունն ինչ տոնածառ ցանկանա, դա էլ կտեղադրի։

«Բնական է, ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդն արժանի է նրան, ինչ դրվում է հրապարակում»,- ասաց Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն, որպես ընդդիմություն, պետք է լինի ծախսերի ու գնումների առաջին վերահսկողը։

«Ընդհանրապես, ավագանու ընդդիմադիր խմբակցությունները պիտի լինեն իշխող քաղաքական ուժի, գործադիր իշխանության, համայնքապետարանի առնելու-ծախելու, անելու-չանելու առաջին վերահսկիչը։ Հիմա Գյումրու ընդդիմադիր խմբակցությունը ՔՊ-ն է։ Ինքն է պատասխանատու վերահսկողական, քննողական, քննական, քննադատական վերաբերմունքի համար։ Եթե իրենք բավարարվում են երկու հատ կնոպկա ճպցնելով, ուրեմն էդ քաղաքը արժանի է նաև էդպիսի ընդդիմության»,- ընդգծեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Ի դեպ, ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը ավագանու արտահերթ նիստում քինախնդրություն էր որակել այն քայլը, որ նախորդ տարի կառավարության ձեռք բերած նոր տոնածառի փոխարեն տեղադրվում է հին տոնածառ։

«Գեղեցիկ, լավ տոնածառ էր, կարելի էր դնել և էս 24 միլիոն դրամը խնայել։ Երբ մենք բյուջեից ինչ-որ գումար ենք ծախսում, հիշում եմ պարոն Ղուկասյանի խոսքերը, որ անընդհատ ասում էր՝ մենք փող չունենք, փող չունենք, բայց պարզվում է, որ ձեր անձնական ամբիցիաները բավարարելու համար լավ էլ ունենք փող»,- ասել էր ավագանու ընդդիմադիր անդամը։

Նիստը նախագահող Ավետիս Առաքելյանը պարզաբանել էր, թե Գյումրիի տոնից խնայված գումարներ են։

«Քինախնդրություն չկա, քինախնդրությունը… ժամանակը կգա՝ կասեմ՝ ովքեր են պահում քինախնդրություն։ Ընդհակառակը, մենք սիրով և համերաշխությամբ ենք մոտենում բոլորին, հատկապես գյումրեցիներին, հատկապես ավագանու անդամներին, և ուզում ենք նոր տոն ու նոր շունչ մատուցել Գյումրիին»,- նշել էր Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, որն այս պահին կատարում է համայնքապետի պարտականությունները։

Արփի Հակոբյան