ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում

Լուրեր

29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ, որում երևում է՝ ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապ օգնության մեքենա շրջում։

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում»,-ասել է նա։

Նշենք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում։

Ավելի ուշ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ իր երիտասարդ ազգակցին ինքն է օգնել՝ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։

«Անընդունելի եմ համարում և դատապարտում նման զգայուն հարցը քաղաքական շահարկման թեմա դարձնելը»,-նշել է նա։