Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկը՝ աշխարհի առաջնության եզրափակիչում

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականը տպավորիչ արդյունք է գրանցել Դուբայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում։

13 քաշային կարգից 12-ում Ռուսաստանի ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ։ Նրանց թվում է նաև 48 կգ քաշային հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանը, որն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի ադրբեջանցի Սուբհան Մամեդովի հետ։ Ռուսաստանի հավաքականից եզրափակիչի ուղեգիր չի կարողացել նվաճել միայն Անդրեյ Պեգլիվանյանը (57 կգ), որը կիսաեզրափակչում պարտվել է Տաջիկստանի ներկայացուցիչ Խուսրավխոն Ռահիմովին ու դարձել բրոնզե մեդալակիր։

ԱԱ-ի եզրափակիչում Ռուսաստանն ունի 12 բռնցքամարտիկ, Ուզբեկստանը՝ 6, Ղազախստանը՝ 4, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը՝ մեկական։ Եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 14 մասնակցով ու պայքարն ավարտել էր 5 բրոնզե մեդալով։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ) պարտվել էին կիսաեզրափակիչում ու դարձել բրոնզե մեդալակիր էին։

Աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ ԱԱ-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։