Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելու հեռանկարների մասին

Լուրեր

10.12.2025 | 16:19
Ինչ փոփոխություններ են նախատեսվում հակակոռուպցիոն ոլորտում․ փոխնախարարը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 16:10
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը
10.12.2025 | 16:03
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն աշխատում է խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա
10.12.2025 | 15:51
«Արարատի» դարպասապահը կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին
10.12.2025 | 15:45
Ո՞րն է ավելի վտանգավոր հանցագործություն. սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 15:42
Բրյուսելը ռուսական ակտիվների սառեցմանն ուղղված արտակարգ օրենք է պատրաստում. Financial Times
10.12.2025 | 15:40
Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի բովանդակությանը
10.12.2025 | 15:37
Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը կառավարությունից 109 մլն դրամի արտոնություն կստանան
10.12.2025 | 15:33
Ավստրալիայում ուժի մեջ է մտել 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցեր մուտք գործելու արգելքը
10.12.2025 | 15:26
«Բավարիայի» 17-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
10.12.2025 | 15:20
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
10.12.2025 | 15:15
Բաքուն դիտարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային գիծը վերականգնելու հարցը՝ ի պատասխան «Թբիլիսիի սակագնային դեմարշի». ադրբեջանական աղբյուր
10.12.2025 | 15:10
Հակակոռուպցիոն ոլորտում 2025-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ համաժողով. ՈՒՂԻՂ
10.12.2025 | 15:08
Էրլինգ Հոլանդը տրանսֆերային գնով հավասարվել է ամենաթանկ ֆուտբոլիստին
10.12.2025 | 15:03
Գերիների հարցը Փաշինյանը կապում է խաղաղության հետ // Խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի քեռու և զարմուհու տները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպանը Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում անգլիական «Լիվերպուլից» կրած տնային պարտությունից (0։1) հետո պատասխանել է «Արմենպրեսի» հարցերին։

-Ողջույն Հենրիխ։ Ինչպե՞ս եք։ Ցավալի պարտություն էր, չէ՞…

-Ողջույն։ Տեսնում եք՝ ինչպես եմ զգում (ժպտում է և ցույց տալիս լրագրողների և տեսախցիկների ուղղությամբ): Քանի՞ հարց եք նախատեսել այսօր։ Երկար չեմ կարողանա խոսել։

-Խոստանում եմ՝ երկար չեմ պահի այստեղ։ Փորձենք երեք հարցով սահմանափակվել այդ դեպքում։

Այս կարճ երկխոսությունից հետո «Արմենպրես»-ը մի քանի հարց ուղղեց Մխիթարյանին։

-Առաջին հարցը «Ինտեր» – «Լիվերպուլ» խաղի հետ է կապված։ Վնասվածքից հետո սա Ձեր առաջին խաղն էր թիմի մեկնարկային կազմում։ Խաղադաշտում անցկացրեցիք 80 և ավելի րոպե։ Ինչպե՞ս եք զգում ֆիզիկապես և հարմարվում խաղի ինտենսիվ ռիթմին։ 

-Լավ եմ զգում։ Իհարկե, կարող էի ավելի լավ զգալ։ Ճիշտ է՝ մեկ ամիսն ինձ որոշակի հետ գցեց ֆիզիկապես, բայց փորձեցի անցած երկու խաղերին որոշ րոպեներ զգալ խաղի ռիթմը, խաղալ և կարողանալ ֆիզիկապես ամրապնդվել (նկատի ունի «Վենեցիա»-ի դեմ արտագնա խաղում անցկացրած 2-րդ խաղակեսի 45 րոպեները և «Կոմո»-ի դեմ խաղում անցկացրած 20 րոպեն): Այսօր փորձեցի օգնել թիմին, ինչը հեշտ բան չէր, քանի որ սա շատ բարձր կարգի խաղ էր, և տեմպը նույնպես բարձր էր։ Վնասվածքից հետո մի փոքր դժվար է այսպիսի խաղին միանգամից մասնակցելը։ Անգամ այդ պարագայում փորձեցի ամեն ինչ անել ուժերիս չափով, թիմին օգնել և լավ հանդես գալ։ Ճիշտ է՝ այսօր չպետք է պարտվեինք։ Չգիտեմ, թե որտեղից մրցավարը վերցրեց ու նշանակեց 11 մետրանոցը։ Խախտում չկար այդ դրվագում։ Բայց սա ֆուտբոլ է, և պետք է առաջ նայել, պատրաստվել և փորձել փոխվել ու ապագայում ավելի լավ արդյունքներ գրանցել։

-Հենրիխ, հաջորդ հարցս Ձեր ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի և դրա շնորհանդեսի հետ է կապված։ Այն հասանելի է միայն իտալերենով։ Ե՞րբ սպասել հայերեն տարբերակին։  

-Շուտով հայերենով ևս կհրատարակվի։ Չեմ կարող այսօր կոնկրետ օր և ժամ ասել, բայց մինչև 2026-ի փետրվար լույս կտեսնի նաև հայերեն տարբերակը։ Այն հայերենով հասանելի կլինի կարդացողներին։ Հուսով եմ, որ այն դուր կգա ընթերցողին և ուսանելի գիրք կլինի, որովհետև երիտասարդները կարող են կարդալ և շատ բաներ սովորել այնտեղից։ Սովորել կարող են ոչ այն պատճառով, որ գիրքն իմ մասին է, այլ ուղղակի դրանում ցույց եմ տալիս, թե ինչպիսի դժվարությունների միջով պետք է անցնել, որ կարողանաս հասնել քո երազանքին։

-Այստեղ մեկ ճշգրտում. խնդրում եմ, որ սա չհաշվենք որպես 3-րդ հարց։ Արդյո՞ք հավանական է, որ ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը լինի Ձեր ծննդյան օրը (հունվարի 21-ին):

-Ոչ։ Այդպիսի բան չենք պլանավորել։ Նման բան չի լինի։

-Վերջին հարցս վերաբերում է Ձեր գործող պայմանագրին «Ինտեր»-ի հետ (ավարտվում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում, 2026-ի հունիսին)։ Կհիշե՞ք՝ այս տարեսկզբին խոսել էինք և Դուք նշել էիք, որ որոշակի քանակի խաղեր անցկացնելու դեպքում այն հնարավոր է ավտոմատ կերպով երկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։ Ի՞նչ նորություն ունեք։ 

-Այս պահին ոչ մի նորություն չունեմ։ Մինչև ամառ գործող պայմանագիր ունեմ։ Դեռ երկար ժամանակ կա։ Եթե ակումբի ղեկավարությունը զգա, որ ժամանակն է խոսելու պայմանագիրը երկարաձգելու մասին, կխոսենք։ Եթե զգա, որ ընդհանրապես կարիք չկա խոսելու, ուրեմն՝ չկա նոր պայմանագիր։ Այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող ենք անել։

-Բայց արդյո՞ք ֆիզիկապես պատրաստ եք ևս մեկ մրցաշրջանի… 

-Ֆիզիկապես պատրաստ եմ, իհարկե։ Սա հինգերորդ հարցն էր, չէ՞… (ժպտում է): Շնորհակալ եմ։