AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«ԱքսելՄոնդրիան» (AxelMondrian) հաղորդակցական ընկերությունը 2025 թվականին արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում։

Ընկերությունը 2025 թ.-ին իրականացրած նախագծերի համար մասնագիտական ճանաչում է ստացել բրիտանական «World Brand Design Society Award», շվեյցարական «Davos Communications Award» և ամերիկյան «MUSE Creative Award»-ի շրջանակում։ Այս մրցանակները ընդգծում են Հայաստանի հաղորդակցական ոլորտի միջազգային մրցունակ որակն ու ներուժը՝ այն դասելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի լավագույն ստեղծարար նախագծեր արտադրողների շարքին:

«ԱքսելՄոնդրիանը» արժանացել է «World Brand Design Society»-ի կողմից շնորհվող 2025թ. բրոնզե մրցանակի բրենդինգի և բրենդի ինքնության անվանակարգում։ World Brand Design Society-ի ժյուրիի կողմից քննվող տարեկան նախագծերը հասնում են 1000-ի և բրենդի ինքնության նախագծի համար միայն 15 ընկերություն է ընտրվել Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից և Հայաստանից:

2025թ. հաջորդ մասնագիտական ձեռքբերումը «ԱքսելՄոնդրիանի» համար «Davos Communications Award»-ն է, որտեղ ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանն արժանացել է «Ոլորտի առաջնորդ» (Leader in Public Relations and Communications) արծաթե մրցանակին` ոլորտում իր ունեցած մասնագիտական ներդրման համար։ «Davos Communications Award»-ը Դավոսի ֆորումի ամենամյա մրցանակն է, որը 2010-ից ի վեր շնորհվում է անհատների և ընկերությունների` բացառիկ և նախադեպ սահմանող աշխատանքների համար:

Ի հավելումն, «ԱքսելՄոնդրիանի» «I’m Not That Kind of Girl» արշավը, նկարահանված «BLŪRE» զարդերի բրենդի ապրանքանիշի համար, դարձել է MUSE ստեղծագործական մրցանակի դափնեկիր` նորաձևության ֆիլմ (fashion film) անվանակարգում ստնաալով պլատինե մրցանակ:

Ամբողջությամբ Հայաստանում ստեղծված նախագիծը ընդգծում է BLŪRE-ի ժամանակակից, լազուրից ոգեշնչված դիզայնի տեսլականը և համարձակ կանացի գեղագիտությունը: MUSE ստեղծագործական մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում Միացյալ Նահանգներում 2015 թվականից International Awards Associate

(IAA)-ի կողմից, ներգրավում է մի քանի հազար հայտ գովազդի, դիզայնի և թվային հաղորդակցության կատեգորիաներում, իսկ
հաղթողներին ընտրում է միջազգային ժյուրին:

«Գործընկերների կողմից մասնագիտական բարձր գնահատանքի արժանալը ուրախալի և պարտավորեցնող է մեզ համար։ Աշխարհում, որտեղ առաջընթացի անվան տակ էժանացվում և ստանդարտիզացվում է արվեստը, պոեզիան, ստեղծարարությունը, ուրախ ենք, որ մեր ստեղծած պատմությունները ոգեշնչում են մարդկանց` հավատալու գեղեցիկին, բարուն, վսեմին, լավին։

Շնորհակալություն ԱքսելՄոնդրիան թիմին, ում սկզբունքայնությունն ու աշխատասիրությունը այս մրցանակները հնարավոր են դարձրել։ Շնորհակալություն մեր գործընկերներին, որ վստահել են իրենց նախագծերը, միասին անցել ճանապարհը մեզ հետ»,- ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը:

«ԱքսելՄոնդրիան» ընկերությունը հիմնադրվել է 2022-ին, և ստեղծարար նախագծեր է իրականացնում հանրային և մասնավոր սեկտորի համար ԵՄ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում: Այն տարածաշրջանի արագ զարգացող ընկերություններից մեկն է, որը ճանաչված է կոմերցիոն ֆիլմերում իր յուրահատուկ ձեռագրով, բրենդինգներով և անսպասելի մարքեթինգային արշավներով։ Ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հաղորդակցական ոլորտի միջազգային որակավորված մասնագետ է և հանդիսանում է Օքսֆորդի համալսարանի Հեղինակության կառավարման ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։

Ընկերությունը գործում է հաստատագրված էթիկայի կանոնագրի համարձայն և գործում բրենդների ու ընկերություների հետ, որոնք հանրային բարիք են ստեղծում: