Բռնցքամարտի ԱԱ․ Բաչկովը, Հովհաննիսյանը, Մանասյանը և Չալոյանը 1/4 եզրափակիչում են

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ, որոնցից հինգն արդեն ռինգ են դուրս եկել։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն (67 կգ) ուժեղ է գտնվել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովից և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

67 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը, որը հանդես է գալիս չեզոք դրոշի ներքո, պարտվել է գործող օլիմպիական չեմպիոն, ուզբեկ Ասադխուժա Մույդինխուժաևին և ավարտել ելույթը։

Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) երկրորդ մենամարտում առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Զախարի Բրոունի նկատմամբ և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը (92 կգ) տեխնիկական նոկաուտով հաղթել է ավստրալացի Լեո Նիկոլսոնին։

Քառորդ եզրափակիչում է նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ), որը մեկնարկային մենամարտում պարտության է մատնել Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամեդ Աբրարիդինովին։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 14 բռնցքամարտիկով։ Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 13-ին, 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։