Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը նախ անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Ադրբեջանն առաջարկել է, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումը նախ անցկացվի Ադրբեջանում, դրանից հետո արդեն՝ Հայաստանում։ Այս մասին Բաքվում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Այս ձևաչափով արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել՝ Ռուսաստանում, Իրանում և Թուրքիայում 2024 թվականին։ Թուրքիայում կայացած հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանում հանդիպումից հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, այդ ժամանակ հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ այսօր այլ միջավայր է։ Հայկական և ադրբեջանական պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Հաշվի առնելով այս և այլ գործոններ՝ մենք կարծում ենք, որ այս պահին Հայաստանը որևէ պատճառ չունի մերժելու Ադրբեջանի կողմից 2024 թվականին հնչեցված առաջարկը։ Մեր առաջարկը վավեր է»,- հայտարարել է Բայրամովը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ապագայում։

«Այսօր ես և իմ ադրբեջանցի գործընկերն առարկայական բանակցություններ անցկացրինք Հարավային Կովկասի տարածաշրջանի և 3+3 ձևաչափի վերաբերյալ։ Այս ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»,- հավելել է նա։

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանելու ամենաբարձր մակարդակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի