Մեկ օրում բացահայտվել է 121 հանցագործություն

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

«Մասնավորապես՝

34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ , հոգեկան ներգործության,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթուղթ կեղծելու,
6 դեպք՝ խարդախության,
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ խուլիգանության,
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, նամակագրության գաղտնիությունը խախտելու, սուտ ցուցմունք տալու, ինքնիրավչության, ընդերքի օգտագործման կամ շահագործման կանոնները խախտելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2-ական դեպք՝ բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։