ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՌԴ-ից պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին. ինչպես է քվեարկել Հայաստանը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանից պահանջում է «ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ և անվերապահ վերադարձը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևին աջակցել են Գլխավոր վեհաժողովի մասնակից 91 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դեմ է քվեարկել 12, ձեռնպահ՝ 57 երկիր։ Դեմ քվեարկողների թվում են Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը և հենց Ռուսաստանը։

Հայաստանը բանաձևին ձեռնպահ է քվեարկել, Վրաստանը՝ կողմ, իսկ ահա Ադրբեջանն ու Թուրքիան  քվեարկությանը չեն մասնակցել։

Բանաձևը պահանջում է, որ Մոսկվան «անհապաղ դադարեցնի» ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանելը, քաղաքացիության փոփոխությունը և ինդոկտրինացիան։

Ուկրաինան հայտարարում է, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր երկրից բռնի կերպով տարել է առնվազն 20,000 ուկրաինացի երեխաների։ Կիևը պնդում է, որ հաջողվել է նրանցից միայն 1850-ին վերադարձնել հայրենիք։

Ուկրաինայից երեխաների արտաքսման հետ կապված՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել։ Ռուսաստանը բազմիցս արտաքսման մեղադրանքներն անարդար է անվանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի