Ի՞նչ է անում ՔՊ-ն․ մեծ գումարներ են ծախսվում՝ «նախկինացնելու»․ իմ դեպքում չեն հաջողելու՝ մաքուր կենսագրություն ունեմ․ Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
Բոլորը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Factor TV-ի եթերում հայտարարել է 2026 թվականի ընտրություններին որպես վարչապետի թեկնածու մասնակցելու իր մտադրության մասին։ Նա բացառել է կոալիցիոն կառավարության ձևավորումը ինչպես գործող իշխանության, այնպես էլ նախկին նախագահների ղեկավարած ուժերի հետ՝ պնդելով, որ Հայաստանում քաղաքական համակարգը պետք է ձևավորվի «զրոյից»։

Թաթոյանի գնահատմամբ՝ ներկայիս քաղաքական դաշտը կառուցված է երկու հենասյուների վրա՝ գործող իշխանություն և նախկին նախագահներ, որոնք սնում են միմյանց և ապահովում Փաշինյանի իշխանության երկարաձգումը։

«Մենք ունենք մեր երկրում երկու հենասյուների վրա նստած քաղաքական ձախողված համակարգ։ Այս երկու հենասյուները իրար պահում են, և առանց իրար գոյություն ունենալ չեն կարող։ Այս էջը՝ երեք նախագահներ պլյուս Նիկոլ Փաշինյան, պետք է փակել ամբողջությամբ, և զրոյից սկսել մեր երկրում քաղաքական համակարգի ձևավորումը»,- նշել է Թաթոյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրությանը՝ օգտագործելով նախկինների վերադարձի վախը, մինչդեռ իրականում նախկին նախագահների մասնակցությունը ընտրական գործընթացներին միայն օգնում է գործող իշխանությանը։

«Եթե նրանք [նախկին նախագահները] որոշեն մասնակցել ընտրություններին, ապա նրանք պետք է նկատի ունենան, որ դրանով օգնում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա դառնա բռնապետ և այդ լիազորությունների ավելի չարաշահում իրականացնի»,- ընդգծել է ՄԻՊ նախկին պաշտպանը։

Անդրադառնալով իշխանության վարած արտաքին քաղաքականությանը՝ Թաթոյանը պնդել է, որ Փաշինյանի խոստացած խաղաղությունը իրականում բերում է նոր պատերազմների և զիջումների․ «Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե խաղաղություն է բերել, այլ ամբողջությամբ ձախողել է խաղաղության գործընթացը։ Նա խաղաղության մասին խոսում է շնորհիվ նրա, որ կան նախկին նախագահները, և կարողանում է այդ ամբողջը կառուցել նրանց վրա»,- ասել է նա։

Թաթոյանը հատկապես մտահոգիչ է համարել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը և Հայաստանի դեմ ներկայացվող պահանջները, որոնց, ըստ նրա, ՀՀ իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական հակահարված չեն տալիս։

«Ադրբեջանը լավ գիտի, որ պարտվելու է մեր բոլոր հայցերից… Բայց Հայաստանի իշխանությունը այս պայմաններում թույլ է տալիս, որ նրանք նվաստացնեն մեզ»,- նշել է քաղաքական գործիչը։

Արման Թաթոյանը անթույլատրելի է համարել Արցախի էջը փակված համարելու իշխանության մոտեցումը։ Նա պնդել է, որ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որից հրաժարվելը ծառայում է Ադրբեջանի շահերին։

«Մեր իշխանության գալու դեպքում, երբ մենք լինենք իշխանության, հենց առաջնահերթ դա է լինելու։ Մենք առաջնահերթ աշխատելու ենք նրա վրա, որպեսզի ուժեղ լինենք, որովհետև մենք ուժեղ չեղանք, ընդ որում՝ մի բան ասեմ հատուկ, որպեսզի չշահարկվի․ խոսքը վերաբերում է ոչ թե մրցավազքին, Ադրբեջանից… այլ խոսքը վերաբերում է, որ ինքնաբավ անվտանգ լինենք»,- հավելել է նա։

Պատասխանելով Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի հետ կապերի մասին հարցին՝ Թաթոյանը հերքել է ցանկացած քաղաքական առնչություն՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում եղել է անկախ և գործել է բացառապես մասնագիտական տիրույթում։

«Ես երբեւէ չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ, ես երբեւէ չեմ եղել, չեմ աշխատել Սերժ Սարգսյանի հրամանով… Իմ պաշտոնն այդ ժամանակ եղել է մասնագիտական»,- եզրափակել է Արման Թաթոյանը՝ վստահեցնելով, որ ընտրություններին գնալու է սեփական թիմով և սեփական օրակարգով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան