Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականներն իրենց հավատարմությունն են հայտնել կաթողիկոսին

Լուրեր

09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
Բոլորը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որով խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը։

Միաժամանակ, նրանք դատապարտում են այն եկեղեցականների կանոնազանց և պառակտիչ մոտեցումները, որոնք գործում են իշխանական շրջանակների տրամաբանության և համատեքստի մեջ։ Հոգևոր դասն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները վտանգավոր բնույթ ունեն։

Հայտարարարությունում հոգևոր սպասավորները նշել են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը Սուրբ պատարագի ժամանակ չհնչեցնելը լուրջ շեղում և Սուրբ պատարագի խորհրդի աղավաղում է։ Նրանք կարծում են, որ կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հանդես եկած եկեղեցու սպասավորները համագործակցում են այն իշխանությունների հետ, որոնք, ըստ թեմի, խախտել են ՀՀ Սահմանադրությունը։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևորականները վերահաստատել են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և անձամբ կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Թեմից տեղեկացրել են նաև, որ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրը՝ Հակոբ քահանա Սարոյանը, որը երկար տարիներ է ծառայել Մոսկվայում, չի միացել այս հայտարարությանը։