Չեմ բացառում՝ քրեական գործեր սկսվեն Գարեգին Բ-ի և մերձ շրջապատի դեմ, միակ ելքը Մայր աթոռից հեռանալն է․ Հայկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Կրոնագետ Հայկ Հակոբյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին, բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշմանը և պետություն-եկեղեցի հարաբերություններին։

Անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականների կողմից Կաթողիկոսի հրաժարականի պահանջին՝ Հայկ Հակոբյանը նշել է, որ դա լուրջ ազդակ է՝ հաշվի առնելով գործող եպիսկոպոսների թվաքանակը։

«Մոտավորապես 50 գործող եպիսկոպոսից 10-ը անհնազանդության են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին․․․ Ես տեսնում եմ պառակտման հստակ վտանգ։ Կարող են գոյություն ունենալ երկու եկեղեցական կառույցներ, և ժողովուրդը՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, արդեն պետք է ընտրեն՝ որ մի եկեղեցական կառույցին են հետևելու»,- նշել է կրոնագետը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գարեգին Բ-ն կհեռանա, Հակոբյանը կարծիք է հայտնել, որ դա տեղի չի ունենա կամավոր կերպով, սակայն նշել է այլ վտանգների մասին։

«Ես վստահ եմ, որ ինքը հրաժարական չի տալու։ Ես ենթադրում եմ, կամ գոնե ակնկալում եմ, որ նվիրապետական մյուս աթոռները իրենց եպիսկոպոսաց դասով պետք է միանան այս քննարկմանը։ Խոսքը Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի ու Պոլսի պատրիարքությունների մասին է․․․ Ես տեսնում եմ շատ լուրջ վտանգ ալտերնատիվ եկեղեցու, որ Ռուսաստանի թեմը կարող է պառակտվել, որին կմիանա թերևս նաև Բելառուսի թեմը․․․ Այդ վտանգը, ըստ իս, առավել քան ռեալ է»։

Խոսելով այն մասին, թե արդյոք իշխանությունը կոմպրոմատներ է կիրառում հոգևորականների դեմ, կրոնագետը նշել է, որ քաղաքական պայքարում դա բացառված չէ, սակայն շեշտադրել է Կաթողիկոսի պատասխանատվությունը կադրային հարցերում։

«Իսկ ի՞նչ եք կարծում՝ քաղաքական պայքարի ժամանակ կոմպրոմատներ չե՞ն կիրառվում․․․ Եվ այդ մարդկանց ձեռնադրելու ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չգիտե՞ր այդ մարդկանց ով լինելը։ Չէ՞ որ դրանց մեծ մասին ձեռնադրել է ինքը»,- ասել է Հակոբյանը։

Նա նաև հավելել է. «Այդ մեղադրանքը, որ ներկայացվել է Արշակ արքեպիսկոպոսին, դա որոշակիորեն ոչ կանոնական վարք ենթադրող մեղադրանք է․․․ Միգուցե և շատ ավելի հանգիստ տանեին, եթե պարզապես ամուսնացած լիներ, ոչ թե նման կապ ունենար»։

Հակոբյանը նշել է, որ եկեղեցին ունի արխիվներ, որոնք կարող են լույս սփռել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության դեպքերի վրա։

«Եկեղեցին արխիվ ունի Վազգեն կաթողիկոսի կառավարման շրջանից սկսած․․․ Կան նյութեր, որոնք ցույց են տալիս՝ ով ում հետ է համագործակցել։ Ես չեմ բացառում, որ նման նյութեր չեն լինի, որտեղ կան բաներ, որոնք այդ ներքին միջավայրում այնքան ակնառու են, որ դա արձանագրելու կարիք չկա»։
Եզրափակելով՝ կրոնագետը շեշտել է ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը։

«Եթե Կաթողիկոսի փոփոխությունից հետո ինստիտուցիոնալ փոփոխություններ չլինեն․․․ մենք պարբերաբար ունենալու ենք կաթողիկոսների գահազրկումներ»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան