ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ռիյադում կայացած ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների նախաձեռնած բանաձևը, որը կոչված է խթանելու շրջանաձև տնտեսությունը՝ զարգացող երկրներում ապահովելով կայուն, ռեսուրսարդյունավետ և նորարարական արդյունաբերական զարգացում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը:

Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում` ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը:

Ծանոթագրություն. Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության որոշումների կայացման գերագույն մարմինն է, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ»,- ասված է հաղորդագրությունում։