ԱՄՆ-ը սպառնում է դադարեցնել հետախուզական տվյալների և զենքի տրամադրումը, եթե Ուկրաինան չստորագրի խաղաղության ծրագիրը մինչև նոյեմբերի 27-ը. Reuters

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Ուկրաինային, որ կդադարեցնեն հետախուզական տվյալների փոխանակումը և զենքի մատակարարումը զինված ուժերին, եթե Կիևը չստորագրի պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մշակած խաղաղության ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների, փոխանցում է Current time-ը։

Աղբյուրների պնդմամբ՝ Կիևը Վաշինգտոնի կողմից ավելի մեծ ճնշման տակ է, քան նախորդ խաղաղության բանակցությունների ժամանակ։

Բացի այդ, նրանց խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինան շրջանակային համաձայնագիր ստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Այս մասին ավելի վաղ հաղորդել էր Financial Times-ը։ Նշվել էր, որ ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ ամբողջ գործընթացն կավարտվի մինչև դեկտեմբերի սկիզբը։

«Նրանք ցանկանում են դադարեցնել պատերազմը և ուզում են, որ Ուկրաինան վճարի դրա գինը»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։

Politico-ն նշում է, որ Բրյուսելում ամերիկյան խաղաղության նախաձեռնության քննարկմանը նվիրված փակ նիստի ժամանակ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան եվրոպացի քաղաքական գործիչներին ասել է, որ Թրամփի ծրագիրն անհնար է իրականացնել, քանի որ այն «հիմնված է ագրեսորին հանդարտեցնելու վրա»։ Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել նոր պատերազմի Ուկրաինայում և նույնիսկ Եվրոպայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի