Արսեն Թորոսյանը և UNHCR-ի ներկայացուցիչը քննարկել են տեղահանվածների աջակցության ծրագրերը

Լուրեր

02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է UNHCR-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ․ կողմերը քննարկել են Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման, սոցիալական բնակապահովման և կանանց տնտեսական հզորացման ծրագրերի իրականացման ընթացքն ու հետագա համագործակցության քայլերը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։
Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։
Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել»,- ասված է հաղորդագրության մեջ։