Զախարովան հայտարարել է, թե ԵՄ-ն ՀՀ-ում «հետախուզական առաքելություն» է տեղակայել

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում խոսել է Հարավային Կովկասում, իր բնորոշմամբ, Արևմուտքի, «ապակառուցողական» քաղաքականության մասին։ Ըստ նրա՝ Եվրամիությունը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում «դրամաշնորհների, քաղաքական ճնշման և տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով»։ Նա կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ում ԵՄ առաքելության հասցեին։

«Ինչպես գիտեք՝ նրանք դիտորդական առաքելություն են տեղակայել Հայաստանում, փաստացի՝ հետախուզական առաքելություն։ Նրանք հանրապետությունը ներքաշում են իրենց ռազմաքաղաքական ուղեծիրը. մի խոսքով՝ նրանք ցանկանում են ոչնչացնել ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։ Եվ, իհարկե, այն պարադոքսալ բանաձևը, որը ԵՄ-ն առաջարկում է Հարավային Կովկասի երկրներին»,- ասել է նա՝ նշելով, թե Հայաստանին առաջարկվում է հետևել Մոլդովայի և Ուկրաինայի օրինակին։

Զախարովան նշել է, թե «դա առաջարկվում է նաև Հարավային Կովկասի պետություններին։ Նրանք ցանկանում են Եվրամիությունում տեսնել վասալներ, որոնք պատրաստ են դավաճանել իրենց ազգային շահերը»։

Անդրադառնալով «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը՝ նա ասել է, թե Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն արագ կհամաձայնեցնեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը։

«Մենք, մեր կողմից, կաջակցենք մեր գործընկերների համատեղ որոշմանը։ Այս տարի ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս հանդիպել են Աբու Դաբիում, Վաշինգտոնում և Դուշանբեում։ Մենք հույս ունենք, որ նման անմիջական շփումները կօգնեն լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Զախարովան։

Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ ձևաչափի հաստատման գործընթացը շարունակվում է, անցկացվել է երեք հանդիպում, և աշխատանքը կառուցված է «տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումներ» սկզբունքի շուրջ։

Զախարովան կրկնել է, որ Վրաստանի համար հարթակի դռները բաց են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի