Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ նախագահ Թրամփի տանը կազմակերպված միջոցառման է մասնակցել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված մի միջոցառման։ Նշվում է, որ դեսպանը կարճատև զրույցներ է ունեցել որոշ հյուրերի հետ։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։

Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:

Դեսպանը շփումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝

• ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,
• ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,
• ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:

Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատեւ շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ»,- ասված է հաղորդագրությունում։

—