Կիպրոսում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Կիպրոսում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Աղբյուրի տվյալներով՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:23-ին: 

Էպիկենտրոնը եղել է Պաֆոս քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 8 կմ խորության վրա։

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11:31-ին, Կիպրոսում 5,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: EMSC-ի տվյալներով ՝ էպիկենտրոնը գտնվել է Պաֆոսից 5 կմ հյուսիս-արեւելք, օջախը՝ 10 կմ խորության վրա: Դրանից հետո Կիպրոսում 37 րոպեի ընթացքում գրանցվել է ութ հետցնցում։

Տեղի ունեցածի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Կղզու մի շարք շրջաններում կարճ ժամանակով ընդհատվել է հեռախոսային կապը։