Միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով՝ Երևանում

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը
Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային աշխատաժողով: Տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնակիցներն անդրադարձել են իրենց երկրներում միգրացիոն հոսքերի կառավարմանն առնչվող մարտահրավերներին․ հայտնում են ՆԳՆ-ից։
«Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի (Prague Process Migration Observatory) նախաձեռնությամբ և Միջազգային միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնի (ICMPD) ու Եվրոպական միության աջակցությամբ, նոյեմբերի 4–5-ը Երևանում կայացել է միգրացիոն կառավարման ռազմավարական հաղորդակցության թեմայով միջազգային հերթական աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ժամանակավոր ղեկավար Տոմաշ Օստրոպոլսկին և Պրահայի գործընթացի քարտուղարության ղեկավար Ռադիմ Զակը։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է Հայաստանյան համատեքստում միգրացիոն ռազմավարական հաղորդակցության ձևերը, մանրամասնել Ծառայության վերջին տարիների լուրջ մարտահրավերները, ընդգծել կիրառվող ճշգրիտ տերմինաբանության կարևորությունը՝ ապատեղեկատվությունը և հանրային թյուրիմացությունը կանխելու նպատակով:

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են իրենց երկրներում հաղորդակցության ռազմավարությունների ձևավորմանը և միգրացիոն հոսքերի կառավարմանն առնչվող մարտահրավերներին։
Թեմատիկ նիստերի շրջանակում քննարկվել են նաև՝
* միգրացիոն պատմությունների վրա ազդող միտումները և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները,
* վիզային ազատականացման գործընթացի վերաբերյալ հաղորդակցության լավագույն փորձերը,
* պատմողականության և մեդիայի դերը միգրացիոն հաղորդակցության արդյունավետության բարձրացման գործում,
* ինչպես նաև՝ ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունները։
Մասնակիցները կենտրոնացել են միգրանտների և ապաստան հայցողների հետ արդյունավետ հաղորդակցության վրա։ Քննարկվել են տեղեկատվական արշավների կազմակերպման ձևաչափերը, ապաստանի գործընթացի սկզբնական փուլերում հաղորդակցության ընթացակարգերը, ինչպես նաև միգրանտների և հանրության հետ հաղորդակցման հմտությունները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ և դիտարկումներ՝ նվիրված ԵՄ նոր մուտք/ելք համակարգին, ինչպես նաև Պրահայի գործընթացի Միգրացիոն դիտարանային կենտրոնի գործունեությանը։
Աշխատաժողովին ընդգծվել է հաղորդակցության առանցքային դերը միգրացիոն կառավարման արդյունավետության, քաղաքականության թափանցիկության և հանրային իրազեկվածության բարձրացման գործում։
Գործնական աշխատանքներն ու խմբային քննարկումները մասնակիցներին հնարավորություն են տվել փոխանակվել լավագույն փորձով, ներկայացնել իրենց երկրներում գործող միգրացիոն նարատիվները, խոչընդոտները և խթանող գործոնները, ինչպես նաև առանձնացնել լավագույն լուծումները՝ Պրահայի գործընթացի շրջանակում համագործակցության շարունակականությունը խորացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։