Հարթագյուղի նախկին ղեկավարը ապօրինի օտարել է 10 միլիոն ՀՀ դրամ արժեքով հողատարածք. ՀԿԿ

Լուրեր

05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
Բոլորը

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարը, որ նույն պաշտոնում պաշտոնավարել է 25 տարի, 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն։ Նրան ու որդուն մեղադրանքներ են ներկայացվել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 1996- 2021 թվականներն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն համայնքի տարածքում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված համայնքի ղեկավարը, խախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է վերը նշված հողամասի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում հաղթող է ճանաչել որդուն: Դրանից հետո վերջինս անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, և նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա որդու նկատմամբ՝ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին:

Վերը նշված 7 անձի, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»: