Դին տեղից տեղ է տարել, որ չգտնեն. 3-ամյա որդու սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

3-ամյա Տիգրան Օվանեսովի դին երեկ հայտնաբերվեց Ծափաթաղից մի քանի կմ հեռու՝ Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։ Մեկ շաբաթ առաջ անհետ կորած երեխային, ըստ իրավապահների, հայրն է խեղդամահ արել։

«Շատ նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը»,- խորհրդարանում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մոր ծննդյան օրն անհետացած փոքրիկին շուրջ մեկ շաբաթ որոնում էին հարյուրավոր փրկարարաներ, ոստիկաններ ու կամավորներ։ Ի սկզբանե իրավապահները քննել են վարկածը, որ ընտանիքի անդամները կարող են կապ ունենալ երեխայի անհետացման հետ։ ՆԳ նախարարի խոսքով՝ հայրը սպանված երեխայի մարմինն անընդհատ տարբեր հատվածներ է տեղափոխել։ 

Հայրը՝ Արմեն Օվանեսովը, փրկարարների հետ մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Մեր տեղեկություններով՝ նա երեխայի մարմինը տեղափոխել է այն հատվածներ, որտեղ արդեն իսկ իրականացվել են որոնողական աշխատանքներ։ ՆԳ փրկարարները մի քանի անգամ զննել են այն հատվածը, որտեղ հայտնաբերվել է երեխայի մարմինը, բայց որևէ հետք չեն հայտնաբերել։ Երեխայի հորը ոստիկանները դրսում նկատել են ուշ ժամերի, իսկ մարմինը հայտնաբերելու օրը տեսել են նույն տարածքում, ինչն էլ կասկած է հարուցել։  

Անհետանալու օրը Տիգրանը իրենից երկու տարով մեծ եղբոր հետ խաղալու է գնացել և, ենթադրաբար, հայրը 3-ամյա տղային խեղդել է նրա ներկայությամբ։ Factor TV-ն հաջորդ օրը Ծափաթաղում արձանագրել էր, որ ոստիկանները Տիգրանի եղբորն ուղեկցում են լոգոպեդի մոտ, քանի որ խոսքի խնդիր ունի։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում երեխայի մայրն ու հորաքույրն ասել էին, որ երեխան ձեռքն անընդհատ կոկորդին է տանում։ Դիակի արտաքին զննությամբ փոքրիկի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Արմեն Օվանեսովը երկու ամսով կալանավորվել է։ Երեխայի սպանության մեջ մեղադրվող հոր հոգեվիճակը պարզելու համար ևս փորձաքննություններ են նշանակվել են։ 

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ սպանությանն ականատես եղբայրը ևս համարվում է բռնության ենթարկված, և նրա հետ պիտի աշխատեն մասնագետները, որպեսզի տրավման չխորանա և ծանր հետևանքներ չլինեն։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Factor TV-ին փոխանցեց, որ վաղը կկայանա խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նիստ, կքննարկվեն լուծումներ։ Մարզպետի խոսքով՝ կներգրավվեն սոցաշխատողներ, բայց մինչ այս դեպքն էլ նման աշխատանքներ տարվել են։

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը  նշում է՝ երեխաների իրավունքների պաշտպանության առաջնային օղակը համայնքապետերն ու նրանց վերահսկողության տակ գործող Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն են։

Օվանեսովներն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում․ սպանված Տիգրանի հորաքրոջ ընտանիքն էլ ձմռանն է նրանց տուն տեղափոխվում և 14 հոգով, որից 9-ը՝ երեխաներ, ապրում են փոքրիկ տան մեջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան