Հայաստանն ու Ֆրանսիան 2023-2024 թվականներին 278,5 միլիոն եվրոյի զենքի գնման պայմանագրեր են կնքել

Լուրեր

16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
Բոլորը

Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը երկրի խորհրդարան ներկայացված զեկույցում անդրադարձ է կատարել  Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությանը։ Մասնավորապես, նշվում է, որ պաշտպանական գործընկերությունների բազմազանեցման քաղաքականության շրջանակում Հայաստանը որոշել է դիմել Ֆրանսիային՝ իր պաշտպանական կարողություններն ամրապնդելու և բնակչությանը պաշտպանելու համար: Այս համագործակցությունը, որը տեղի է ունենում կարողությունների զարգացման միջոցով՝ նոր սարքավորումների փոխանցման և արտահանման, ինչպես նաև զորավարժությունների օպերատիվ գործունեության միջոցով, ունի խիստ պաշտպանական բնույթ:

2023 թվականի հունվարին Երևանում ֆրանսիական պաշտպանական առաքելության հաստատումը Ֆրանսիային հնարավորություն է տալիս շփվելու իր հայ գործընկերոջ հետ՝ թույլ տալով լավագույնս որոշել այս համագործակցության ամրապնդման ուղիները։

Ընդգծվում է, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջև բարձր մակարդակի հանդիպումները հաճախակիացել  են, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին՝ քննարկելու ուղիները, որոնցով Ֆրանսիան կարող է նպաստել Հայաստանի  ինքնիշխանության ամրապնդմանը և անվտանգության իրավիճակին։

Զեկույցում նշվում է, որ մինչև 2022 թվականը ֆրանսիական արտահանումը Հայաստան գործնականում գոյություն չուներ, 2023 թվականի վերջին և 2024-ին ցամաքային սարքավորումների բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել՝ Հայաստանի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար: Այլ հեռանկարներ, ինչպես նաև Հայաստանի պաշտպանական արդյունաբերական և տեխնոլոգիական բազայի զարգացմանը նպաստող նախագծերը դեռևս քննարկման փուլում են։

Ֆրանս-հայկական պաշտպանական գործընկերությունը ձևավորվում է նաև կադրերի պատրաստման ոլորտում․ լեռնային մարտերում հայ զինվորներին մարզելու համար ուղարկվել է լեռնային հետևակային հրահանգիչների ջոկատ, ինչպես նաև Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի և Վազգեն Սարգսյան անվան ռազմական ակադեմիայի միջև կնքվել է համաձայնագիր՝ հայ սպաների պատրաստման համար։

Նշվում է, որ հավատարիմ մնալով միջազգային իրավունքի և ազգերի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի իր սկզբունքներին՝ Ֆրանսիան վճռականորեն կանգնած է Հայաստանի կողքին՝ պաշտպանելու իր տարածքը և ժողովրդին։ Ֆրանսիան ակտիվորեն հանձնառու է աջակցելու իր գործընկերոջը՝ Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղության հասնելու գործում։

Բացի այդ, զեկույցի հավելվածից պարզ է դառնում, որ Հայաստանն ու Ֆրանսիան 2023 և 2024 թվականներին կնքել են 278,5 միլիոն եվրոյի զենքի պայմանագրեր։ 2023 թվականի համար այն կազմում է 74,2 մլն եվրո, 2024 թվականի համար՝ 204,3 մլն եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի