Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․ ԱՆ-ն՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժածների մասին
Հասարակություն
02.11.2025 | 21:59
Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում»,-նշվում է հայտարարության մեջ:
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը տեղեկացրել է, որ ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։