Բաքվի դատարանում ցուցադրվել է տավուշյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից զինծառայողներին պարգևատրելու տեսանյութը

Լուրեր

14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ղեկավարների ևայլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ մի շարք «տուժողներ» ներկայացրել են հայտարարություններ, որոնցում հայտնում են, որ չեն կարող ներկայանալ դատարան, հաստատում են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները և խնդրելով այն բարձրաձայնել։ Կողմերը չեն առարկել այդ ցուցմունքները ներկայացնելու դեմ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը շարունակվել է պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցների քննարկմամբ։ Արցախի  ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ուսումնասիրվել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութ։ Իշխանյանի փաստաբանը հոկտեմբերի 24-ի դատական ​​նիստում այս տեսանյութն ուսումնասիրելու միջնորդություն էր ներկայացրել։

2020 թվականի օգոստոսի 28-ին յութուբում տեղադրված տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողներին պարգևատրում է Սարդարապատում։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր պարգևատրվածները հուլիսյան մարտերի ակտիվ մասնակիցներ են եղել։

Պետական ​​մեղադրող Վյուսալ Աբդուլլաևն Արայիկ Հարությունյանին հարց է ուղղել, թե «ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է հրավիրվել այս միջոցառմանը», նաև հարցրել է 2020 թվականի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցության մասին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվել են ՀՀ-ում անցկացվող նմանատիպ միջոցառումներին, իսկ Անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ քննարկվել են Հայաստանի անվտանգության, բանակի մարտունակության և հնարավոր պատերազմական սցենարներին վերաբերող հարցեր։

Դատական նիստում ներկայացվել է նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի՝ Շուշիում լրագրողին տված հարցազրույցը, ցուցադրվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբան Նիգյար Միրբաբաևայի կողմից դատարանին ներկայացված նյութը, որը նվիրված է եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի գործունեությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նախագահող դատավորը ներկայացրել է նաև Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովի նամակը՝ ուղղված երկրի Գլխավոր դատախազությանը։ Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին նշել է, թե Բակո Սահակյանը, ըստ քննության նյութերի, ժամանակին զբաղվել է ռազմագերիների և պատանդների հետ կապված հարցերով:

«1994 թվականի հունվարի 29-ին սպանվել է ութ գերի և պատանդ: Դուք ունե՞ք որևէ տեղեկություն այս մասին»,- հարցրել է  Ռահիմլին։

Բակո Սահակյանը պատասխանել է, որ որևէ տեղեկություն չունի նշված իրադարձության մասին։

Հաջորդ դատական տեղի կունենա հոկտեմբերի 31-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի