Ալիևը չի այցելի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու

Լուրեր

22.07.2026 | 14:40
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
22.07.2026 | 14:03
57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
22.07.2026 | 13:54
«Չելսին» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել
22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականի մայիսին՝ Երևանում: Կմասնակցի՞, արդյոք, Ալիևը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ Թեմայի շուրջ ադրբեջանական իշխանական Caliber.az-ի հրապարակման մեջ նշվում է, որ նախ անհրաժեշտ է հաշվի առնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների ներկայիս վիճակը:

«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ողջունում է խաղաղության օրակարգը։ Ավելին, հենց Բաքուն էր առաջարկել դրա հիմքը՝ առաջ քաշելով հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հետագայում հիմք հանդիսացան Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի համար։ Նախաստորագրումը ամրագրեց համաձայնեցված տեքստը և ապագա կարգավորման ընդհանուր շրջանակը։ Գործընթացը շարունակվում է, և տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել։ Ընդգծում ենք ենք «փաստացի» բառը, քանի որ իրավական շրջանակը դեռևս չի ավարտվել։ Հենց այդ պատճառով, ինչպես Caliber.Az-ը տեղեկացել է դիվանագիտական ​​աղբյուրներից, երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել ակտուալ քայլ»,- ասվում է իշխանական լրատվամիջոցի հրապարակման մեջ։

Ըստ լրատվամիջոցի՝ առանց ստորագրված համաձայնագրի և գործնական մեխանիզմների գործարկման՝ բարձր մակարդակի այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին․ «Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները  չեն սկսել իրականանալ, նման քայլերը վաղաժամ կլինեն»։

Caliber.az-ը, միաժամանակ, նշում է, թե բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը ապագայում չի բացառվում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո դա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը, իսկ այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները կատարելու համար, որոնք «կամրապնդեն խաղաղությունը ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի