Քննարկվել են Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր. ՏԿԵՆ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը՝ տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։

Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Հիմնադրամն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացից՝ ընդգծելով շինարարության իրականացման բարձր տեմպերն ու արդյունքները։

«Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ընդգծելով ԿԶԵՀ-ի հետ համագործակցության արդյունավետությունը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ իրականացվող ծրագիրը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին, միաժամանակ կարևորել է ծրագրում ներգրավված կողմերի հետևողական աշխատանքը՝ որակի հսկողության, սոցիալական և բնապահպանական պահանջների համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի՝ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թունելաշինության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, մասնավորապես՝ շինարարական լուծումների կատարելագործման, անվտանգային չափանիշների պահպանման և հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին։