Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առթիվ վարույթ է նախաձեռնվել
Քաղաքականություն
30.10.2025 | 12:45
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ։ Այս մասին Factor TV-ին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հայտնում են կոմիտեից։
Հիշեցնենք՝ տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում հոկտեմբերի 25-ին։ Չնայած, որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար՝ տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։
Եվգենյա Համբարձումյան