Կառավարությունը փոխում է պետական ծրագրերից ստացված գումարների հարկման կարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ներկայումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում: Կառավարության նիստում այսօր նախագիծ է քննարկվել, որով նախատեսվում է կարգավորումը փոխել։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշում է՝ խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայմաններում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն պետական աջակցություն ստացած շահութահարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետևանքներ է առաջացնում, ինչը, ըստ նախարարի, արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից:

«Նախագծով առաջարկվում է, անկախ գոր­ծունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագ­րերի շրջանակներում շահութա­հարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուց­ված, ստեղծ­ված կամ մշակված ակտիվ­ների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխ­հա­տու­ցում ստացված նպա­տա­կային դրամական միջոց­­ները եկամուտ են համարվում այն հար­կային տարում, երբ ձեռք բերված, կառուց­ված, ստեղծված կամ մշակված ակտիվ­ները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համա­խառն եկամտից նվա­զեց­նելու հանգա­ման­քից:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկ­ման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինան­սավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետա­կան աջակցության ծրագրերի շրջա­նակ­նե­րում ստացված` վարկերի (լիզինգի) տոկո­սա­դրույք­­ների սուբ­­սիդավորման գումարները: Առաջարկվող դրույթների կիրառությունը տարածվելու է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարա­բերությունների նկատմամբ»,-նշեց նախարարը։

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։