Հռոմի պապը Թուրքիա ուղևորության ժամանակ Ստամբուլի հայկական եկեղեցի կայցելի

Լուրեր

29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի պապ Լևոն XIV-ը Իտալիայից դուրս առաջին առաքելական ուղևորության շրջանակում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը կայցելի Թուրքիա և Լիբանան՝ Նիկեայի Առաջին ժողովի 1700-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում է Վատիկանը։

Ըստ այցի օրակարգի՝ ուղևորությունը կսկսվի Թուրքիայից նոյեմբերի 27-ին։ Մայրաքաղաք Անկարա ժամանելուց հետո Հռոմի պապը կհանդիպի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա ելույթ կունենա թուրքական կառավարության, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների առջև: Օրվա ավարտին Հռոմի պապը կմեկնի Ստամբուլ:

Նոյեմբերի 28-ին Լևոն XIV-ը Ստամբուլի Սուրբ Հոգու տաճարում կհանդիպի եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, օծված անձանց և հովվական աշխատողների հետ։

Նիկեա (ներկայում՝ Իզնիկ) կարճատև թռիչքից հետո նա կմասնակցի Սուրբ Նեոֆիտոսի հին տաճարի հնագիտական ​​պեղումների մոտ կայանալիք էկումենիկ աղոթքի արարողությանը։ Նույն օրը Ստամբուլ վերադառնալով՝ Հռոմի պապը կհանդիպի առաքելական պատվիրակության կազմում գտնվող եպիսկոպոսների հետ։

Նոյեմբերի 29-ին Հռոմի պապը կայցելի Ստամբուլի Սուլթան Ահմեդի մզկիթ (հայտնի է որպես Կապույտ մզկիթ), որից հետո Մոր Եփրեմ սիրիական ուղղափառ եկեղեցում կհանդիպի տեղի եկեղեցիների և քրիստոնեական համայնքների առաջնորդների հետ։ Կեսօրին նա Սուրբ Գևորգ պատրիարքական եկեղեցում, որը Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության նստավայրն է, կմասնակցի մատուցվող արարողությանը։ Պատարագից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը կհանդիպի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ, որից հետո երկու առաջնորդները Պատրիարքական պալատում կստորագրեն համատեղ հռչակագիր։

Հռոմի պապի նոյեմբերի 30-ի ծրագիրը կսկսվի Հայ Առաքելական եկեղեցու Ստամբուլի Մայր տաճարում աղոթքով։

Հաղորդվում է, որ Ստամբուլի  օդանավակայանում հրաժեշտի արարողությունից հետո Հռոմի պապ Լևոն XIV-ը կսկսի իր  ճանապարհորդության երկրորդ փուլը՝ այցելելով Լիբանան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի