Բաքուն Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակել

Լուրեր

24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աղաևը հիշեցրել է, որ վերջին դատական ​​նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն էր ներկայացրել փաստաբանից հրաժարվելու մասին, քանի որ դժգոհ է դատավարության ընթացքից։

Դատարանի որոշմամբ՝ իր փաստաբան Ավրահամ Բերմանից հրաժարվելու՝ Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է։ Դատավորը հայտարարել է, որ Փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշովը դարձել է Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբանը։

Ռուբեն Վարդանյանը չի ​​առարկել Բաբիշովի նշանակման դեմ: Դատավարության մյուս մասնակիցները նույնպես նշել են, որ չեն առարկում փաստաբանի նշանակմանը:

Դատական գործընթացին նոր միացած ադրբեջանցի փաստաբանը նշել է, որ որևէ առարկություն չունի դատարանի կազմի վերաբերյալ։ Նախագահող դատավորը տեղեկացրել է փաստաբանին, որ լրացուցիչ ժամանակ կտրամադրվի Ռուբեն Վարդանյանի  հետ հանդիպումների համար՝ ինչպես քննչական մեկուսարանում, այնպես էլ դատարանում, ինչպես նաև քրեական գործի նյութերն ուսումնասիրելու համար։

Նիստն այսքանով ընդմիջվել է, որպեսզի փաստաբանը կարողանա ծանոթանալ գործի նյութերին և հանդիպել Վարդանյանի հետ։

Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 4-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի