Միքայել Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով. փաստաբան

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Նույն օրը Արզումանյանը կալանավորվել է։

ՊԲ նախկին հրամանատարի մասով դատական նիստերը դռնփակ են անցկացվում, լրատվամիջոցները մինչ օրս որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ գործից, պաշտպանական կողմը՝ հղում անելով նախաքննական և ռազմական գաղտնիքներին, մանրամասներ չի հաղորդում։