Ստորագրահավաք «Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու» օրակարգով

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

«Նժար» սահմանադրական շարժման անդամները ստորագրահավաք են սկսում «Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու» օրակարգով։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև

«Մենք՝ ստորագրած քաղաքացիներս, հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը օրենքով պարտավոր է ծառայել հանրային շահին և ապահովել բազմակարծություն, բոլոր իշխանությունների օրոք վերածվել է իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի՝ կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, ըստ այդմ, նաև՝ հանրային վստահությունը։
Այսօր այդ արատավոր կախվածությունը հասել է վտանգավոր աստիճանի։ Հանրային կառույցի անվան տակ գործող մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և վերածվել է գործող քաղաքական ուժի և նրա մերձավոր շրջանակների համար ազդեցության հիմնական գործիքի՝ հակասելով ՀՀ օրենքներին և հանրային բարոյականության նորմերին։

Այս իրավիճակը ուղղակիորեն հակասում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի հիմնարար սկզբունքներին, որոնք հստակ սահմանում են Հանրային հեռարձակողի պարտավորությունները՝ երաշխավորելու խմբագրական անկախություն, ապահովելու քաղաքական և գաղափարական չեզոքություն, ծառայելու հանրային շահին և արգելելու միակողմանի քարոզչությունը։

Այս պարագայում բարձրացվող հիմնախնդիրը բնավ անձնավորված չէ և ուղղակիորեն առնչվում է հանրային կարևոր ինստիտուտի էության և նպատակների հետևողական խեղաթյուրման հիմնահարցին։
Կլոր սեղանի որոշմամբ

Հոկտեմբերի 27-ին կայացած «Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները որոշեցին․
1. Ստեղծել 15 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը կհանդիպի յուրաքանչյուր 15 օրը մեկ՝ հանրային հեռուստատեսության և ռադիոյի անաչառությունն ու ապաքաղաքականացման ռազմավարությունը մշակելու նպատակով։
2. Ձևավորել 7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կգործի ամենօրյա ձևաչափով՝ համակարգելով կազմակերպչական և հանրային հաղորդակցության գործընթացները։
3. Մշակել հանրային վերահսկողության մեխանիզմ, որը կապահովի լրագրողական էթիկայի պահպանումը, խոսքի հավասար պայմանները և տեղեկատվության հավասարակշռությունը։
Պահանջներ և կոչ
● Հանրային հեռուստաընկերության խորհուրդը պարտավոր է ներկայացնել հաշվետվություն իր գործունեության վերաբերյալ և քննարկել ինքնալուծարման կամ նոր կազմ ձևավորելու հարցը։
● Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը պետք է դադարեցնի իշխանահաճո միակողմանի քարոզչական գործունեությունը և երաշխավորի բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի հավասար և արդար մուտքը եթեր։
● Քաղաքացիական հասարակությանը, փորձագետներին և մեդիա միություններին կոչ ենք անում ձևավորել համատեղ հարթակ՝ վերահսկելու Հանրայինի գործունեությունը՝ որպես հանրային բարիք, ոչ թե իշխանական գործիք, որը որոշ դեպքերում օգտագործվում է իշխանության ներկայացուցիչներին տարբեր օրինախախտումներն արդարացնելու համար։
● Քաղաքական ու հասարակական բոլոր կառույցներին կոչ ենք անում բոյկոտել Առաջին ալիքը, մինչև կառույցում չապահովվի իրական բազմակարծություն և հանրային վերահսկողություն։

Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը կարող է և պետք է դառնա հանրային վստահության խորհրդանիշը՝ վերադառնալով իր իրական կոչմանը և վերականգնելով իր հեղինակությունը: անունը։

Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն չեն կարող դառնալ կուսակցական ու ընտանեկան շահեր սպասարկող քարոզչական հարթակ։

Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները»։