Ովքեր և ինչու լռեցրին Հովհաննավանքում կարծիք հայտնած քաղաքացուն․ ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Հովհաննավանքում երեկ քաղաքացու բերանը փակեցին, երբ նա բղավեց, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու։ Արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջադեպը չընդհատեց պատարագը:

Քաղաքացուն եկեղեցուց կոշտ մեթոդներով դուրս բերողը ՊՊԾ աշխատակից էր: Արդեն եկեղեցուց դուրս տարածված կադրերում երևում է՝ նրան օգնում էր Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի աշխատակից, ՔՊ-ական Մանվել Սարհադյանը։

«Այո, դուրս հանելու ժամանակ այդտեղ կանգնած էի և, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ-քաղաքացի, ես էլ օգնեցի, որ այդ սադրիչին դուրս վռնդենք, որպեսզի ինքը Տեր Արամի կողմից մատուցվող պատարագը չհարամի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Սարհադյանը։

Դուրս բերված ակտիվիստը Հայկ Դորունցն էր։ Factor TV-ի հետ զրույցում պատմեց՝ նպատակն էր՝ չթողնել, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը պատարագ մատուցի։

«Ի սկզբանե նպատակն էր թույլ չտալ քաղաքական իրողությունն այնքանով, որքանով կարող էի։ Պատկերացնում էի, որ լինելու են խոչընդոտներ, բայց նպատակը Ստեփան Ասատրյանին խորանին մոտ չթողնելն էր, բայց հասնելով և հասկանալով, որ չեմ կարողանում, որոշեցի այդ կերպ իմ դժգոհությունն արտահայտել»,- ասաց Դորունցը։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է՝ իրավիճակը կարող էր ավելի լարվել, եթե քաղաքացուն դուրս չբերեին եկեղեցուց։

«Կարող էր և ծեծկռուք լինել, բայց երիտասարդն իր տեսակետն էր արտահայտում՝ իր իրավունքն է, ինքն է որոշում՝ որտեղ և ինչպես հայտնել, կարծում եմ՝ շատ լավ պատկերացնում էր, թե ինչ հետևանքներ կարող էին լինել»,- ասում է Մելիքյանը։

Հայկ Դորունցին բերման չեն ենթարկել, միայն եկեղեցու տարածքից են հեռացրել։ Ասում է՝ մտադիր էր կրկին եկեղեցի մտնելու, բայց հասկանալով, որ չեն թողնելու, չի փորձել։ Դուրս բերվելուց հետո Դորունցին է մոտեցել ոստիկանապետ Արամ Ղազարյանը ՝ փորձելով հանդարտեցնել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ասաց՝  չի տեսել, թե ինչպես են սեփական կարծիքը հայտնած քաղաքացու բերանը փակելով՝ դուրս բերում եկեղեցուց, բայց ընդգծեց՝ իրավապահները պետք է մտածեն և արձագանքեն։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ երեկվա միջադեպի մասով հաղորդում չեն ստացել։ 

Պատարագի ժամանակ մեկ այլ միջադեպ էլ էր գրանցվել․ մի քաղաքացի կարգալույծ հռչակված քահանայի ձեռքից վերցրել էր Ավետարանը և պնդել, թե նա իրավունք չունի այն ձեռքում պահելու: Այս դեպքում քաղաքացու բերանը չփակեցին, բայց կոշտ բառապաշարով հորդորեցին դուրս գալ եկեղեցուց։ 

Մայր Աթոռն օրեր առաջ դատապարտել էր սպասվող պատարագը՝  այն որակելով «իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ՝ հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով»։

Պատարագից առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հայտարարել էր՝ Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է «Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկը: Ի դեպ, դեռ ամռանն էր Փաշինյանը հայտարարել «Վեհարանն ազատելու մասին» և հորդորել պատրաստ լինել դրան։ 

Արդեն պատարագից հետո Փաշինյանը մեկ այլ տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, որ հաջորդ կիրակի ևս Հովհաննավանքում մասնակցելու է  պատարագի։

Հայկ Դորունցը նույնպես պատրաստվում է Հովհաննավանքում մասնակցել պատարագի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան