Մի զանգով՝ դատարկ հաշիվ․ խաբեության նոր ձև Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Բոլորը

«+421-ով, +370-ով սկսվող հեռախոսահամարի չպատասխանե՛ք կամ չհամաձայնե՛ք դրանց 5G դնելու առաջարկին։ Անջատեք ու վերջ»։ Այսպիսի հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։ Պարզվում է՝ հենց գրառման հեղինակն է խաբեության զոհ դարձել։ Ասել են՝ 4G ցանցն այլևս չի գործում, կցանկանա՞ք 5G-ին միանալ, օգտատերը համաձայնել է, ապա հորդորել են զանգը չընդհատել․ քաղաքացին հետևել է բոլոր հորդորներին, վերջում էլ ասել են, որ վերագործարկի հեռախոսը։ Այդ գործողությունից հետո օգտատերը պարզել է, որ քարտի ամբողջ գումարն անհետացել է, դա էլ բավարար չէ՝ երկու վարկ են ձևակերպել իր անունով։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը զգուշացնում է՝ երբ ստանում եք հեռախոսազանգ և ստիպում են գործողություններ անել, պետք է զգուշանալ ու չկատարել հրահանգները։

Պապյանն ասում է՝ մանրամասն չեն ուսումնասիրել հեռախոսազանգերով հարձակման դեպքերը, բայց ենթադրում է՝ կոնֆիգուրացիոն ֆայլ են ուղարկել, որը  քաղաքացին հաստատել է և հասանելիություն տվել հեռախոսին։

Հանրային գործիչ Միքայել Նահապետյանը նույնպես ահազանգել էր, որ սիստեմատիկ հարձակման տակ են WhatsApp-ում ու Telegram-ում իր օգտահաշիվները։ Նա, սակայն, կարծում է, որ այս ամենը պատահականություն չէ։ 

«Նվազ հավանական եմ համարում, որ պատահականության սկզբունքով իմ և՛ WhatsApp-ը, և՛ Telegram-ը և՛ ֆեյսբուքը հարձակման տակ ընկնեին։ Սա որաշկի ջանք է ինչ-որ կերպ վերահսկողություն հաստատելու իմ օգտահաշիվների վրա, կամ ինչ-որ տեղեկություններ կորզելու կամ ինչ-որ կանոնավոր վերահսկողություն անելու համար»,- ասում է հանրային գործիչը։

Նահապետյանը զանգեր է ստացել ոչ միայն արտասահմանյան, այլև հայկական հեռախոսահամարներից, և հասկանալի չէ, թե Տելեգրամի վերիֆիկացիան ինչպես է հնարավոր հայկական հեռախոսահամարով։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ահազանգել էր, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը բացատրում է՝ սա երկու նպատակ է հետապնդում։

«Սովորաբար, եթե թիրախավորում են բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, լրագրողների, քաղաքական ուղղվածության է, իսկ հասարակ մարդկանց, բիզնեսմենների դեպքում՝ մենք գործ ունենք խաբեության փորձի հետ, որի նպատակն է գումարներ շորթել»,- բացատրում է Պապյանը։

Միքայել Նահապետյանի մեսենջերներին հասանելիություն ստանալ չեն կարողացել, քանի որ երկփուլ անվտանգությունը միացված է եղել։ Պապյանը բացատրում է՝ արտասահմանյան հեռախոսազանգերով մի քանի խնդիր են փորձում լուծել։

«Առաջինը՝ ուղղղակի ստուգում են՝ կա՞ պատասխանող, թե՞ ոչ և փորձում են նույն հեռախոսահամարով օգտահաշիվ բացել»,- ասում է Պապյանը։

Մյուս տարբերակն էլ, որ վերջին շրջանում լայն տարածում է գտել, արհեստական բանականությամբ ձեր ձայնը մշակելն ու օգտագործելն է։ 

Փորձագետները զգուշացնում են՝ երբ զանգ եք ստանում անծանոթ համարներից, հատկապես՝ արտասահմանյան, պետք է խուսափել գաղտնաբառեր, անձնական տվյալներ կամ բանկային քարտի տվյալներ տրամադրել։ Նույնիսկ եթե զանգահարողը ներկայանում է բջջային օպերատորի կամ որևէ ծառայության աշխատակից, մի՛ համաձայնեք որևէ գործողություն անել։ Անվտանգության ամենապարզ ձևը՝ անջատել հեռախոսազանգը, ստուգել աղբյուրը և միացնել երկփուլ վավերացումը բոլոր բջջային հավելվածներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան